Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոն։

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 8 ม.ค. 2025
  • Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոն.
    Այսօր մեր Սուրբ Տիրուհու և Նրա մոր՝ Սբ. Աննայի տոնն է։
    Ողջ Երկնային Զորությունները ցնծում են այսօր, ամբողջ Երկնքի Արքայությունը մեզ հետ տոնում է այս սքանչելի տոնը։
    Դեկտեմբերի 9-ը սուրբ Կույսի հղացման տոնն է:
    Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:
    Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: Այս երեքը՝ Մարիամը, Եղիսաբեթը և Սաղոմեն երեք քույրերի դուստրեր էին:
    Հովակիմն Իսրայելի որդիների տոհմից էր, Հուդայի ցեղից, Դավթի թագավորական տնից: Նա բարեպաշտ, բոլորի կողմից սիրված, Աստծու երկյուղն ունեցող անձնավորություն էր, և սուրբ սրտով, անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էր Աստծուն: Աննան ու Հովակիմը, լինելով պարկեշտ ամուսնության մեջ, երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր:
    Սուրբ Աննան տրտմում էր, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում:
    Հովակիմը հույժ հարուստ էր և Աստծուն կրկնակի ընծաներ էր մատուցում: Մի օր էլ, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Հովակիմը տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները՝ հովիվների մոտ, որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել ու չխմել, մինչև որ Աստված չողորմի իրեն: Նա աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր:
    Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև ու ասում. «Հիշի՜ր, Տեր, Քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը, տալով նրա Իսահակ որդուն»: Այդպես աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»:
    Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է:
    Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր:

ความคิดเห็น • 25

  • @LenaTovmasyan-o2w
    @LenaTovmasyan-o2w หลายเดือนก่อน +4

    Փառք Աստծո

  • @ԾաղիկՄանուկյան-ց3ո
    @ԾաղիկՄանուկյան-ց3ո หลายเดือนก่อน +2

    ԱՄԵՆ 🙏🙏🙏

  • @talalshahverdyan769
    @talalshahverdyan769 หลายเดือนก่อน +3

    Փառք Սուրբ Երրորդությանը

  • @ШаганеМалхасян
    @ШаганеМалхасян หลายเดือนก่อน +2

    ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ 🙏🙏🙏

  • @Арам-А
    @Арам-А หลายเดือนก่อน +3

    АМЕН 🙏🙏🙏⛪⛪⛪

  • @meruzhangamer6867
    @meruzhangamer6867 หลายเดือนก่อน +6

    ❤❤❤Ամեն Փառք Հորը Որդուն և սուրբ հոգուն այժմ և միշտ հավիտյանս հավիտենից Ամեն Օրհնյալ գովյալ և փառավորյալ է մեր Տերը Հիսուս Քրիստոսը Ամեն թող Սուրբ կույս Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը լինի մեր երկրի ժողովրդի մեր ընտանիքի սիրո համերաշխության խաղաղությսն Աստվածպաշտության համար Ամեն

  • @lenamanukyan2373
    @lenamanukyan2373 หลายเดือนก่อน +1

    ԱՄԵՆ __/🙏🏾☁️🕊☁️

  • @НАИРАМНАЦАКАНЯН-л1ъ
    @НАИРАМНАЦАКАНЯН-л1ъ หลายเดือนก่อน +2

    Ամեն ❤❤❤

  • @talalshahverdyan769
    @talalshahverdyan769 หลายเดือนก่อน +5

    Փառք Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

  • @АкобГарибян
    @АкобГарибян หลายเดือนก่อน +2

    ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ ՍՈՒՐԲ ԵՎ ՀԶՈՐ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ❤
    Ապրես իմ եխպայրս

  • @lenamanukyan2373
    @lenamanukyan2373 หลายเดือนก่อน +1

    ԱՄԵՆ ____//🙏🏾🕊☁️☁️🕊🌜☀️🌛Բարի լույս ☁️☁️

  • @AAA7R4533X
    @AAA7R4533X หลายเดือนก่อน +2

    Սուրբ Աննա ,օրհնյալ լինես,բարեխոսիր դստերս համար 🎉

  • @lilithkordolyan713
    @lilithkordolyan713 หลายเดือนก่อน +3

    Փառք Աստծուն,շնորհակալություն Հովհաննես դպիր🙌🙌🙌🙌🙌🙌

  • @mariambozelik
    @mariambozelik หลายเดือนก่อน +2

    Ամեն🙏 Փառք Հորը Որդուն Սուրբ Հոգուն Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից Ամեն🙏 ❤🙏

  • @sirarpidavtyandavtyan9548
    @sirarpidavtyandavtyan9548 4 วันที่ผ่านมา

    Amen

  • @emmamarabyan8800
    @emmamarabyan8800 หลายเดือนก่อน

    Օրհնություն և Փառք Ամենասուրբ Երրորդությանը այժմ եվ միշտ հավիտյանս հավիտենից Ամեն

  • @VoskeOrenq_2378
    @VoskeOrenq_2378 หลายเดือนก่อน

    Փառք Սուրբ Երրորդությանը 🙌

  • @maromanukyan9964
    @maromanukyan9964 หลายเดือนก่อน

    Աստված օրհնելով օրհնի Ձեզ սիրելի Հովհաննես և զորացնի։ Անսահման փառք մեր Տիրօջը

  • @ЭммаГашимян-м1й
    @ЭммаГашимян-м1й หลายเดือนก่อน

    ԱՄԵՆ ❤❤❤🎉🎉🎉

  • @MarkiritDegirmentas
    @MarkiritDegirmentas หลายเดือนก่อน

    Փարք Աստծո

  • @arevhakobyan4133
    @arevhakobyan4133 หลายเดือนก่อน

    Փառք Քեզ Տեր Աստված մեր

  • @alvardhayrapetyan9124
    @alvardhayrapetyan9124 26 วันที่ผ่านมา

    ՓԱՌՔ. ՀՈՐԸ. ՈՐԴՈՒՆ. ևՍՈՒՐԲ. ՀՈԳՈՒՆ. ԱՄԵՆ

  • @КристинеАрутюнян-л8й
    @КристинеАрутюнян-л8й หลายเดือนก่อน

    🙏🙏🙏

  • @artyomaharonyan7
    @artyomaharonyan7 22 วันที่ผ่านมา

    ✝️💛🇦🇲հազար փառք

  • @sirarpidavtyandavtyan9548
    @sirarpidavtyandavtyan9548 4 วันที่ผ่านมา

    🙏🙏🙏🙏