Մոսկվան Փաշինյանից պահանջեց կատարել Ալիևի պահանջը | Տեր-Պետրոսյանի քայլը. Գնդակը վարչապետի դաշտում է
ฝัง
- เผยแพร่เมื่อ 13 ม.ค. 2025
- 1. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին: Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկել է հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր, այդ թվում՝ 2019թ. հունիսի պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:
2. Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը… Մինսկի կոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ ներկայիս նախագահության ներկայացուցչի պաշտոնը Լեռնային Ղարաբաղի խնդրով` ենթակա են լուծարման։ Համապատասխան որոշում ընդունելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ կառույցները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
#1inAM #1inTV #siranuyshpapyan #news #lurer #լուրեր