Առականի. Անհանգստություն

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 1 ต.ค. 2024
  • Մի մեծահարուստ պաշտոնյա ամեն երեկո մտնում է եկեղեցի, աղոթում, մռայլված և անհանգիստ սրտով հեռանում: Մի օր եկեղեցու մոտ մի չքավոր մարդու հարցնում է.
    - Ինչպե՞ս է, որ դու ամեն անգամ աղոթքդ վերջացնելուց հետո մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ ես գնում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքն ինձ էլ ասել:
    Չքավոր մարդը հարցնում է.
    - Իսկ ինչպե՞ս ես Աստծուն դիմում:
    Մեծահարուստը պատասխանում է.
    - Բարի գործ եմ ուզում ձեռնարկել: Տեսնում եմ՝ ունևոր մարդիկ բարձրահարկ շենքեր են կառուցում, ինքս էլ փորձում եմ այդպիսի գործ կատարել, որ մեր երկրին մեծ պարծանք բերեմ: Սակայն միջոցները բավարար չեն, իսկ Աստված ինձ չի օգնում այն իրականացնել:
    Չքավորն ասում է.
    - Գաղտնիքն այն է, երբ աղոթում եմ, Աստծուց գոհություն եմ հայտնում իմ ունեցածի համար, այլ ոչ թե հիշում, թե ինչ չունեմ և դժգոհում չունեցածի համար...
    Հետևեք մեզ⬇️
    ⏩️Facebook: / temtv.aht
    ⏩️Instagram: / temtv
    ⏩️TikTok: / temtv_aht
    ⏩️Telegram: t.me/Araratyan...
    #ԹեմTVTemTV​​​ #Առականի #Անհանգստություն #Կիրակնօրյադպրոց
    ©ԹեմTV/TemTV (Արարատյան Հայրապետական Թեմ)

ความคิดเห็น •