Ի՞նչ կա չկա Գոռավանում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 ก.ย. 2024
  • Արարատի մարզի Վեդի համայնքում կա գյուղ,որը կոչվում է Գոռավան։ Առաջին անգամ այցելեցինք և հասկացանք, որ այստեղ բնակվում են բարի, հյուրասեր, առատաձեռն Հայեր։
    Ըստ մեզ հասած տեղեկությունների, Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, այս գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տարել, այդ պատճառով բնակավայրը անվանակոչվել է նրա պատվին։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թթ։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թվականներին։ 1951-1970 թթ այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։
    Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման և խմելու ջրի հարցը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը և ասֆալտապատումը:
    Այստեղ կա մշակույթի տուն, սակայն չի ջեռուցվում, իսկ դահլիճը պետք է անհապաղ կարգի բերել։
    Մարդիկ բոլոր խնդիրների հետ համակերպված ապրում են, չեն սիրում բողոքել, մտածելով, որ իրենց խոսքը տեղ չի հասնի։
    Երիտասարդներից՝ Կարենը հացի և լավաշի խանութ-արտադրամաս է հիմնել, որպեսզի սիրելի ծննդավայրին կարողանա իր գործով օգուտ տալ, նրա քայլը մեծ օրինակ է Հայրենիքից դուրս ապագա որոնողների համար։
    Բարի դիտում
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    linktr.ee/arar...
    Հեռ․ 077 972282
    Էլ․ հասցե։ info@ararattv.am

ความคิดเห็น • 20