Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 14 ต.ค. 2024
  • եզրափակիչ հայ ըմբիշը հաղթեց 97 կգ քաշային կարգում հանդես եկող 5 ըմբիշի:
    Հաղթական, բայց ցավոտ ստացվեցին քառորդ եզրափակիչն ու կիսաեզրափակիչը: Կողոսկրերի վնասվածքը զգալ տվեց արդեն քառորդ եզրափակիչում, ապա լուրջ դժվարություն առաջացրեց կիսաեզրափակիչում: Անտանելի ցավերով Ալեքսանյանը կիսաեզրափակիչում պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցչին՝ ապահովելով օլիմպիական ուղեգիր: Գոտեմարտից հետո ակնհայտ էր՝ կողոսկրերի կոտրվածքները սարսափելի գիշեր են ապահովելու:
    Ճերմակ Արջը քնեց բազմակոթռում նստած՝ պառկել թույլ չէր տալիս ցավը: Տարբեր հավաքականների բժիշկների մասնակցությամբ կոնսիլիումը եզրահանգեց՝ ուժեղ ցավազրկողները Արթուրին մեկ ժամ անցավ ժամանակ կպարգևեն և նա կկարողանա գոտեմարտել եզրափակիչում: Բայց, արդեն նախավարժանքի ժամանակ պարզ դարձավ, որ դա անհնարին է: Սատիկ ցավը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին և այս անգամ թողեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով: Ոսկին առանց պայքարի բաժին հասավ ռուսաստանցի Մուսա Եվլոևին:
    Մինչև այդ, մեր հավաքականին առաջին մեդալը բերեց Սլավիկ Գալստյանը: 63 կգ քաշայինների պայքարում նա բրոնզե մեդալ նվաճեց:
    Օլիմիական խաղերի ուղեգիր նվաճեց Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային ըմբիշը քառորդ եզրափակիչում 5-4 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր:
    Սակայն եզրափակիչ դուրս գալ՝ Չալյանը չկարողացավ: Նա 2-5 հաշվով զիջեց շվեդ մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

ความคิดเห็น • 1