Հերթական թիրախը՝ Տիգրանաշեն
ฝัง
- เผยแพร่เมื่อ 6 ก.พ. 2025
- Հերթական թիրախը՝ Տիգրանաշեն
#Տիգրանաշեն ը պարզապես փոքրիկ հողակտոր չէ. այն արժեքավոր է թե՛ պատմական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով։ Գուցե շատերը չհամաձայնեն այս պնդման հետ, սակայն Արցախյան ազատամարտի ամենաթեժ փուլը, կարելի է ասել բուն ազատամարտը, սկսվել է հենց այստեղից։ Երբ 1990 թվականի հունվարի կեսին գյուղն ու հարակից տարածքները վերադարձան հայկական վերահսկողության տակ, Երևան-Գորիս-Մեղրի #ճանապարհ ը վերջապես դարձավ անվտանգ ու հնարավոր դարձավ կազմակերպել #զորքեր ի ու զինամթերքի ինտենսիվ տեղափոխումը թեժ հատվածներ։