Պոստ Ֆակտում 01.04.2018 - Թողարկում 52/ Post Factum

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 1 เม.ย. 2018
  • Խորհրդարանական համակարգին անցնելուց առաջ կուսակցությունները կառուցվածքային փոփոխությունների են անցել` ՀՅԴ-ն առաջ է տալիս երիտասարդներին, ԲՀԿ-ն միանգամից 5 փոխնախագահ է ընտրել:
    Նոր զինատեսակներ, որոնց պիտակին կգրվի made in Armenia: Անսպասելի հզոր ու առաջադեմ զինատեսակներ, որոնք համալրել են Հայկական բանակը:
    Տարի, երբ խորհրդարանականը դարձավ երկրի ամենակարևոր ընտրությունը: Ազգային Ժողովի նոր գումարում, նոր դեմքեր ու նոր պահանջներ:
    Ի՞նչ հարցեր ունեին «Գուգլի», «Գոպրոյի» և «Փիքսարտի» հայ տնօրենները Արմեն Սարգսյանին: Հայաստանի 4-րդ նախագահը Սիլիկոնյան հովտում էր:
    Բացառիկ նկարահանումներ 4-րդ նախագահի նոր նստավայրից: Նրա աշխատասենյակը, բանակցությունների ու ընդունելությունների սրահները:
    Բացառիկ պատմություն Բեյրութից: Սիրիահայ հարևան ընտանիքները աշխարհը պտտվելուց հետո Բեյրութում կրկին հարևաններ են դարձել:
    Շաբաթվա սենսացիոն բացահայտումը: Բոլոր գազալցակայաններում խախտումներ են առանց բացառության` լիցքավորում են շատ ու տաք:
    Ծիծաղի օրվա առիթով վեջին տարիներին քաղաքական ամենասուր հումորները մեկ փաթեթով:

ความคิดเห็น •