#11 Ջազաբանություն. Ջեք Քերուեք․ Ջազի «Ճանապարհին»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 9 ก.ค. 2024
  • «Քերուեքն այն գրեց երեք շաբաթվա ընթացքում, տեքստը ժայթքեց ռադիոյից հնչող բոփի և բենզեդերինի ազդեցության ներքո»
    Շարունակելով բիթնիկների և ջազի թեման՝ «Ջազաբանության» այս հաղորդմանը խոսելու ենք Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպին:
    «Ճանապարհին»-ով Քերուեքը կերտեց բիթ սերնդի մանիֆեստը, և ապստամբական գրական շարժումը վերածվեց զանգվածային երիտասարդական ենթամշակույթի:
    Վեպի գլանափաթեթ բնօրինակի շրջանակներում քննարկում ենք Քերուեքի ջազի և ջազմենների մասին պատկերացումները, վերլուծում նրա ջազմեն հերոսներից էքզիստենցիալ աստվածություններ կերտելու դրդապատճառները, Քերուեքի կարծրատիպային մոտեցումներն ու ռասիստական ընկալումները, ջազի Սպիտակ և Սև ընկալումների դիսկուրսը, ինչպես նաև շատ այլ հարցեր:
    🔹Ինչպիսի՞ն է վեպի ջազային դիմանկարը։
    🔹Ովքե՞ր են վեպի ջազային հերոսները։
    🔹Ի՞նչ ջազային ուղեկցություն ունի վեպը:
    Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
    «Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:
    Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/46AnRNJ
    #jazz #jazzmusic
    © Բուն TV
    Web: boon.am/
    Facebook: / boontvofficial
    Telegram: t.me/boon_tv
    Instagram: / boon_tv
    TikTok: / boon_tv
    LinkedIn: / boon-tv-official
  • บันเทิง

ความคิดเห็น •