Ի՞նչ դասեր պետք է քաղի ՆԱՏՕ-ն Ուկրաինայի դեմ Կրեմլի ագրեսիայից

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ส.ค. 2024
  • ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին հրամանատարները մտքեր են փոխանակել, թե Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ինչ փոփոխություններ կարող է բերել Հյուսիսատլանտյան դաշինքի մոտեցումներում ու մեթոդներում։
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ մեկ ամսից Վաշինգտոնում կհյուրընկալի ՆԱՏՕ-ի անդամ-երկրիների ղեկավարներին՝ նշելու դաշինքի 75-ամյակը և ուրվագծելու ալյանսի հեռանկարը:
    ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում պատերազմելու մեթոդները, բնականաբար, զգալի փոփոխությունների են ենթարկվել:
    Ուկրաինական պատերազմը նոր գաղափարների ու նախաձեռնությունների պատճառ հանդիսացավ, որոնք հակամարտ կողմերը փորձում են կիրառել մարտի դաշտում, և այդ ամենը ՆԱՏՕ-ի համար ուսումնասիրության և փորձառության լայն դաշտ է բացում։
    Ժամանակակից ռազմական գործը քննարկվել է Եվրոպայում ալյանսի ուժերի չորս նախկին հրամանատարների՝ գեներալներ Ուեսլի Քլարկի (1997-2000 թվականներ), Ֆիլիպ Բրիդլավի (2013-2016 թվականներ), Քյուրտիս Սկապարոտիի (2016-2019 թվականներ) և Թոդ Ուոլթերսի (2019-2022 թվականներ) կողմից:
    Քննարկումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Հանրային ֆորումի և մի շարք վերլուծական կենտրոնների՝ Հադսոնի ինստիտուտի, Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի, Ատլանտյան խորհրդի և Գերմանական Մարշալի հիմնադրամի շրջանակում։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    Nato Ukraina Rusastan Amerika

ความคิดเห็น •