ԱՊՐԵԼ Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը: Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես, քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛, համբերատար քեզ հետ խոսի՜, հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը... հզոր Հանրությունը... Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ ուրիշի խինդով խնդաս, Որ ուրիշի ցնծությունով Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս: Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես: Տրվես նրանց լույսի նման Եվ չխաբես՝ հույսի նման: Արշալույսի նման բացվես նրա՛նց համար, Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար: Թե լաց լինես՝ նրանց համար, Թե բաց լինես՝ նրանց համար: Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց, Քեզ նրանցով կյանքում զինես Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ: Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ, Թշվառ՝ ինչպես անապաստան, Հարուստ՝ ինչպես լայն տափաստան... Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, Որ նրանց հետ մթնես-ամպես Եվ նրանց հետ շանթարձակվես. Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, Մեկտեղ դառնաս գունդուկծիկ. Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝ Ինչպես նամակ և կամ բացիկ... Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, Կյանքդ խառնել նրանց կյանքին, Տառապանքդ՝ տառապանքին, Ջանքդ՝ ջանքին, Ցանքդ՝ ցանքին, Եվ ենթարկվել նրանց կամքին, Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,- Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել... 27.V.1957թ. Մոսկվա
Հրաշք, նա ստիպում է մեզ ետ գնալ ՝ ծանր ու թեթև անել մեր ամբողջ կյանքը , անհավատելի մեծություն, Պարո՛ւյր Սևակ.......
Հանճարեղ մեծն Սեվակ
Հաշվում ենք կոպեկները միլիոնի ճշտությամբ, իսկ միլիարդները չենք նկատում:
Շատ շնորհակալ եմ,Սևակի պես մեծությանը մոռանալը մեղք է,անգամ (եթե իհարկե կա) ավելի հաճելի կլինի Սևակի արխիվային վիդեոհոլովակները հրապարակ եք❤
Իմ թուլություն գժվում եմ քո պոեզիայով լույս իջնի շիրիմիդ խոնարհվում եմ։
ՀՈԳՈՒԴ ԼՈՒՅՍ ԵՂԻՑԻ։
Անվերջ լսել լսել,բայց չհոքնել ՊԱՐՒՅՐ ՍեՎԱԿԻց
Шноракалутюн.❤❤❤❤❤❤❤
Ինչ լավէ, որ մեր մեծերին նորից հիշել ենք։ Երեխաները պետքէ մեծատանան մեծերի հոգով, որովհետեվ նրանց հորհուրդը ենդմիշտէ։
Այո՛, ոչ թե միայն ուսումնասիրել ներկա դասագրքերի անհայտ հեղինակների գրվածքները, շատ եմ նեղվում....
ԱՊՐԵԼ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...
27.V.1957թ.
Մոսկվա
Շատ ճիշտ խոսքեր են!
Մեծն Սևակ❤
Հարգանքներս🤝
Հանճարեղ Սևակ ինքս բանաստեղծ եմ իրենով եմ ոգեշնչվում բրավո հրաշալի տողեր ❤❤❤
։❤❤❤։Եսսս էլլլ եմմմ ՇԱԱԱՏՏՏ բաներրր ուզումմմ` 1_ինը ԱՄԵՆԱԱԱ, որրր կյանքսսս հետտտ գաաա ու էլլլ երբեքքք չգնա։❤❤❤։
Ես հպարտ եմ, որ Քո ազգակիցն եմ
Հայ ազգի հարստություն …
Մի մոլորակ մի Սեվակ,փաստ է
Shnorhakal em vor gtel pahpanel u taracel eq henc Sevaki dzaynagrutyunner@
Շատ շնորհակալ եմ, կար ծրագիր Sharan անունով ՝ ջնջեցին չգիտես ինչու, մնացել էի առանց էս գանձերի
Համեցեք armradioarchive.am
Մեկի ասածը արժեք չունի, իսկ մյուսինը գին:
Ду ерку тарДу мер азги аменамец тангаранаин нмуш Ду мер мец
❤
файлун катарум э
Karen,du asxatum eir kahuyqi fabrikayum,ayo,te es sxalvum em?Patasxani xndrum em
Բարև Ձեզ, ես Կարենը չեմ։
Karen,bari luys.Es haskaca ays bolor banastexcutyunnere du es gceil??.Qo nkare kgces,qo a4qeri guyne kapuyt er,te es sxalvum em?
Բարի լույս։ Դուք սխալվել եք։ Մեր թիմում Կարեն չկա։
чей это голос ?
читает автор, Паруйр Севак
@@ArmenianRadioArchive Спасибо .
🔥🔥🔥🔥🔥🙏🙏🙏❤
Самого Паруи́ра
Ерпе грвац баец карцес да аменич аесоре катрвум инчу пити аес амен анверче инчу уре верче анкуштуцн мичев ерп ?????
Բոլորն ունեմ օրիգգինալ տեսահոլովաներով😅,անգամ' տանը թաքուն նկարածն ունեմ սրիկա պապարացիների....😢+**12
❤🔥🌟🙏👍👃💥👍😘🔥