Ծաղիկի բազարում առավոտվա ժամը 6 ին ո՞ր գյուղացին ա քեզ ՀԴՄ կտրոն տալիս
ฝัง
- เผยแพร่เมื่อ 29 ธ.ค. 2024
- Նոյեմբերի 22-ին «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հետ համատեղ Հայաստանի Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում, որը նպատակաուղղված էր ՀՀ հարկային օրենսգրքի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների ներկայացմանը Սիսիան համայնքի և հարակից բնակավայրերի բիզնես ներկայացուցիչներին:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրենսդրական փոփոխությունները.
միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգում նոր սահմանափակումները,
շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը և դրա արդյունքում լրացուցիչ հարկային բեռի ավելացումը։
Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։