Ինչու չի կարելի դատել մարդկանց և ինչպես անել որ չդատել

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 12 ก.ย. 2024
  • Ուրիշին դատելը ապաշխարելու ցանկության հետ չի մերվում: Ապաշխարողը իր ներսն է նայում
    Սովորական մարդը սիրում է դատել ուրիշներին ու փնովել այլ մարդկանց սխալները: Եթե մարդը արդարություն փնտրի այս կյանքում, ապա ավելի շատ կդատի այլ մարդկանց, որովհետև բոլորս սխալական ենք: Արդարություն փնտրելն անշուշտ լավ բան է: Բայց ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե դու այն խառնում ես ամբարտավանության հետ, դա քեզ ցած կնետի քո արդարության ձգտումից: Սա չի նշանակում որ արդարություն չպետք է փնտրել: Առավել ևս, մենք պատվիրան ունենք մեր Տիրոջից թէ «նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը» (Մտ 6:33): Այլ ձեր ընտրած արդարությունը պետք է շաղախեք ծայրահեղ խոնարհությամբ, այլ ոչ թէ ձեր մեղքերը չտեսնելու և ուրիշներին դատելու ամբարտավանությամբ:
    Նաև լսեք
    Բաժակաճառ Չդատելու Մասին - bit.ly/2nIFirO
    Ինչպես Մտածենք, Որ Չդատենք Մարդկանց bit.ly/2nraNVu

ความคิดเห็น • 104