Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 25

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ก.ค. 2024
  • Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 25
    Գործընկեր easywallet
    Ներբեռնել - q-r.to/easypayxaylkartsiq
    Մեր կյանքի ընթացքն ու որակը բացառապես ու միշտ կախված է մեր կյանքում կատարած ընտրություններից։ Ու կյանքի որակը դեպի լավը կամ դեպի վատը փոխող ընտրություն մենք կատարում ենք ամեն օր՝ կարդա՞լ մեկ ավել էջ, թե՞ անվերջ թերթել սոցցանցերը, սոցցանցեր թերթելիս ընտրե՞լ օգտակար քոնթենթ, թե՞ տրվել էժան դոֆամինին, ու այս շղթան անվերջ է։
    Մեր կյանքի որակի վրա ազդում են նաև այն մարդիկ, ում ընտրում և թողնում ենք լինել մեր կյանքում, ու կրկին՝ կամ դեպի լավը, կամ դեպի վատը։ Այլ կերպ ասած՝ մեր ամենօրյա ընտրությունը կա՛մ նպաստում է մեր անձնային աճին, կա՛մ, լավագույն դեպքում, թողնում նույն կետում։
    Դիանան պատմել է իր անցած ճանապարհի մասին, մենք էլ կավելացնենք՝ այո, ամեն բան հնարավոր է, եթե կա կոմֆորտ զոնայից դուրս գալու ու ոչ թե հարմարին, այլ՝ լավին ձգտելու ցանկություն։
    Իսկ մենք հիշեցնենք, որ մեր փոդքասթի ընկերն ու գործընկերն է Easy Pay-ը՝ իր easywallet էլեկտրոնային դրամապանակով, որը ներբեռնելով հնարավորություն եք ստանում վճարել հազարից ավել ծառայության դիմաց՝ իզի ու արագ, իսկ նեբեռնել կարող եք նկարագրի հղմամբ կամ սքանավորելով QR կոդը։
    __________________________________________
    Instagram - / aylkartsiq
    SoundCloud - / aylkartsiq
    Spotify - open.spotify.com/show/3Ugm77A...
    Google PodCast - podcasts.google.com/feed/aHR0...
    Yandex Music - music.yandex.ru/album/2857129...
    Apple Podcast - podcasts.apple.com/am/podcast...
    SPiN Ideas Agency
    Website - bit.ly/3K5kOUu
    Instagram - bit.ly/3HW6qvd
    Facebook - bit.ly/3RYDEyG
    TikTok - bit.ly/3RYDK9w
    Telegram - bit.ly/3HVVXQf
    Համագործակցության համար`+374 44828844
    info@spinideas.am
    00:00 Այսօր
    00:52 Հյուր՝ Դիանա #Հարոյան
    02:14 Կյանքն ու #ինքնակրթություն ը գյուղում
    17:27 easywallet
    18:20 Մենակության զգացողությունն ու աջակցության պակասը
    32:49 Բավարարվել ունեցածով, թե ձգտել ավելիին
    36:48 Երջանկությունն ու ձեռքբերումները թաքցնելը
    54:45 Սերունդների փոփոխությունը, Ա կետից Բ կետ անցնելու #մոտիվացիա ն
    01:02:25 easywallet
    01:03:04 Խաղարկություն

ความคิดเห็น • 60

  • @aylkartsiq
    @aylkartsiq  10 วันที่ผ่านมา +1

    Սիրելի Այլկարծիքասերներ, մեր գործընկեր Easy Pay-ը պատրաստել է շատ գեղեցիկ նվեր մրցույթի հաղթողի համար. Մրցույթին կարող եք մասնակցել` նշելով, թե ինչ սահմանափակող մտքեր եք ունեցել կամ ունեք, որոնք խոչըդոտել են Ձեր երազած կյանքը և ինչպես եք դրանք հաղթահարել: Հաղթողը կստանա Զանգակ գրատան գիֆթ քարդ գործընկերոջ՝ EasyPay-ի կողմից: Ու չմոռանաք բաժանորդագրվել

    • @malvinaevinyan5412
      @malvinaevinyan5412 9 วันที่ผ่านมา +2

      Այնքան շատ են եղել այդ սահմանափակող մտքերը ու այնքան խանգարող, բայց ամենագլխավորներից եղել են՝ "ամոթա, դու աղջիկ ես քեզ համեստ պահի, դիմացինին միշտ հարգի, ուրեմն մի բան գիդի որ ասումա, դիմացինը ավելին է, աղջիկը լաչար չի լինում.... ու տենց շարունակ" ու տենց լիքը համոզմունքներ, ցավոք սրտի թե բարեբախտաբար ես ոչմի ասածներին չէի համապատասխանում և լաչար էի և եմ )), համեստ չէի և այլն․․ իհարկե կան, որ բառացի չեն ասվել, բայց ընդհանուր հանգում էր դրան....ախ՜ր էնքան ցավոտ էր😢 երևի չեն էլ պատկերացնում, որ հետագայում ազդում են, տվյալ երեխու հետագա կյանքի և հոգեբանության վրա...ուղղակի խնդրանք մեծահասակներին կամ ինչ որ մեկին, որ հատկապես իրենք գործ ունեն դեռ չձևավորված հասուն մարդու հետ մի՛ սահմափակեք երեխուն ու մի՛ քննադատեք......չեք պատկերացնի ինչքան է ազդում դա և աշխատանքային և այլ տեսակի ցանկացած հարաբերությունների վրա, այնքան ձախողումներ, վախեր, ինքնագնահատականի հետ ֆուլ խնդիրներ, ինքնախարազանում եմ ունեցել ահավոր մեծ խորությամբ(ու դեռ էլի կա որոշ չափով), որ միշտ ինձ խանգարել են այդ սահմափակող համոզմունքները, որ եկել են մանկուց(նշեմ, որ բոլորից եմ լսել՝ բարեկամներ, հարևաններ, ուղղակի անծանոթ, ինչքան հիշում եմ շատ չնչին եմ ստացել նման մտքեր ընտանիքիցս)։ Համեմատաբար բավականին շատ աշխատանք եմ տարել ու իհարկե հիմա էլ տանում եմ ավելի լայն մասշտաբով իհարկե, բայց էս վերջերս հասկացա, ինչ որ ճտիկ ճտաց (չնայած որ արդեն քանի տարի է, որ անընդհատ ճտում է ուղեղումս), որ ահավոր մեծ աղբ թափեցի ուղեղիցս, որ ինձնից բացի ԻՄ 《ԼԱՎ》_ը ոչ մեկ չգիդի. ԱՄՈԹ ՉԻ ԱՊՐԵՍ ՔՈ ՀԱՄԱՐ......❤❤❤❤❤❤❤🤍

  • @hasiko8215
    @hasiko8215 7 วันที่ผ่านมา +2

    Ես էլի եմ պահանջում Դիանային։ Շատ լավնա էէէ։ Չեմ պատկերացնում էսքան երիտասարդ տարիքում ինչքան գիտակից ա ու ինչքան լավ կեվելի ա հասել։ ❤

  • @melanyahayrapetyan1622
    @melanyahayrapetyan1622 9 วันที่ผ่านมา +2

    Հրաշալի եք բոլորդ, իսկ Դիանան իմ անվերջ մոտիվացիան է դարձել❤Շնորհակալ եմ❤

  • @Heyjanxapama123
    @Heyjanxapama123 11 วันที่ผ่านมา +4

    Ես պահանջում եմ Դիանային ամեն շաբաթ կանչեք

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 11 วันที่ผ่านมา +1

      😅 շատ զգացված եմ ❤❤❤

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl 8 วันที่ผ่านมา +3

    Վախխխ😩❤️էս լրիվ հոգուս ճիչն էր , էս ինչ խորնա դիպչում ներաշխարհիս ինքնազարգացման թեման😊☀️
    Այլ կարծիքը մի այլ Մակարդակա🔥🫀
    Սահմանափակող մտքերից են եղել
    Նախ տղա ,աղջիկ ընդգծված տարբերություն դնելը , ու փոքր տարիքից ընկալվումա , որ տղամարդը ավելի շատ առավելություններ ունի քան կինը/աղջիկը
    Կինը պիտի լինի հեզ , խոնարհ, նախաձեռնող չլինի ,փակ հագնվի , ավելի կոնկրետ ասած լինի ու դառնա Հարմար
    Աղջիկը չի կարող ինքնուրույն մասնագիտություն ընտրել, որը սիրումա քանի որ կան մասնագիտ. որոնք աղջկան ոչ հարիր
    Միշտ մտցվումա աղջիկների մեջ, որ բիզնեսը աղջկա համար չի ,աղջիկը պիտի ամուսնանա ու երեխաներ ունենա
    Աղջիկը չի կարող իրեն պաշտպանել ,իբր թույլ սեռա , նեղացնելու դեպքում էլ պիտի եղբորը կամ հորը ասի
    Շատ հաճախ ընդհանրապես չի ընկալվում ու չի թույլատրվում աղջկա աշխատելը , առաջ գնալը, զարգանալը...
    Հա ու ամենակարևորը նշեմ . էդ խանգարող ու սահմանափակող միտքը էդ էն էր , որ ինձ ասում էին պիտի կյանքում ՃԻՇՏ ընտրություն անեմ , հանկարծ սխալ մարդ չընտրեմ, թե չէ էդ սխալը ուղղել չի լինի ,էդ կյանքի ամենամեծ սխալը կլինի, եթե սխալ մարդու ընտրեմ
    Այ էս մտքերը խանգարել են ու հիմա էլ մեկ-մեկ զգում եմ,որ շատ դեպքերում իմ նախաձեռնող չլինելը ու վախերը, անհանգստությունները ու ինքս ինձ վրա վստահ չլինելը բխումա էդ սահմանափակող մտքերից ։

    • @aylkartsiq
      @aylkartsiq  8 วันที่ผ่านมา

      💕💕💕

    • @aylkartsiq
      @aylkartsiq  4 วันที่ผ่านมา

      Խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել❤

  • @user-zr6dn8oc9k
    @user-zr6dn8oc9k 12 วันที่ผ่านมา +8

    ❤❤❤❤❤ խելացի ու օրինակելի աղջիկներ եք😊

  • @vikayepremyan-re4gz
    @vikayepremyan-re4gz 11 วันที่ผ่านมา +4

    Ինչ խորը ու լայն մարդ եք, Դիանա ջան❤ Բացահայտում եք ինձ համար։

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 11 วันที่ผ่านมา +1

      Անչափ զգացված եմ ❤

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 12 วันที่ผ่านมา +5

    Անհամբեր սպասում էի։ Ընտիր էր ինչպես միշտ ... Այո պետք է հավատալ ինքդ քեզ , լինել խուլ այլ կարծիքների նկատմամբ ու առաջ գնալ... Ինձ միշտ ասում էին "ոնքդ վերմակիդ համապատսխան բացիր ", եթե լսեի ես հիմա այս կետում չէի լինի, իմ երազանքի երկրները միայնակ ճամփորդած չէի լինի ու դեռ առջևում են շատ շատերը ❤❤❤ ու էդ ամենը սկսվելա 35 տարեկանից հետո։ Երբեք ուշ չի կյանքդ փոխել, ճախրել ու վայելել ամեն մի պահը❤

    • @aylkartsiq
      @aylkartsiq  12 วันที่ผ่านมา +1

      🩷🩷🩷

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 12 วันที่ผ่านมา +2

      Ինչ ընտիր է❤ proud of you 😍

    • @varsinedavtyan8825
      @varsinedavtyan8825 11 วันที่ผ่านมา +1

      @@diannaharoyan6440 վախ, ապրեք շատ: Սիրում եմ ձեզ շատ 😘

  • @anushgrigoryan4134
    @anushgrigoryan4134 12 วันที่ผ่านมา +4

    ❤❤❤❤❤❤❤միշտ հաճույքով նայում եմ

  • @malvinaevinyan5412
    @malvinaevinyan5412 9 วันที่ผ่านมา

    Ինչ հավես էր լսելը❤❤❤ապրեք շա՜տ 🥰🥰Դիան ապրես ընտիր😘❤️մանկության նույն սերիալները😀Ախ լիքը բան վերիհիշեցի ապրես շաաատ 🥰❤

  • @annamelkonyan3621
    @annamelkonyan3621 12 วันที่ผ่านมา +10

    Աշխատանքի առումով բացարձակ համաձայն չեմ , եթե գործատուն վճարումա մինչև ժամը 18:00-ը ուրեմն էլ ինչ + կետի մասինա խոսքը երկար մնալիս: Շաատ անհրաժեշտ դեպքում կարելիա երկար մնալ, իսկ ամեն օր երկար մնալը ինչ որ կետից դառնումա սովորական ու մի օր էլ շուտ գնալիս մուննաթ կգան, թե ինչի շուտ գնացիր: Պետքա հսրգանք ունենալ դեպի գործառուն ու նրա 18:00-ին աշխատավայրը լքելու իրավունքը( էդ ո՛չ լավ, ո՛չ էլ վատա, էդ նորմա):Էդ ավել 30 րոպեն մարդը իր կյանքի ժամանակիցա ներդնում: Ու բացի աշխատանքից մարդիկ ուրիշկյանք էլ ունեն: Սա շաաաատ հայկական մոտեցումա հարցին:

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 12 วันที่ผ่านมา +1

      Ընդհանուր շատ համաձայն եմ Ձեզ հետ, այստեղ խոսքն այն մասին էր, երբ գործատուն պարզապես չոր հաշվարկ աշխատավարձ չի տալիս, այլ անում է շատ ավելին, քան պարզապես ժամավճար տալն է:
      Իմ փորձից էլ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ավել աշխատած ժամ միայն իմ օգտին է ծառայել:
      Ձեր միտքը պարզ ճշմարտություն է, որը, վստահ եմ, բոլոր ադեկվատ գործատուները կիսում են 🙌🏻🩵

  • @Heyjanxapama123
    @Heyjanxapama123 11 วันที่ผ่านมา +4

    Խենթանում եմ էս աղջկա խելքի համար❤❤❤❤❤❤Խելքի ծով

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 11 วันที่ผ่านมา +1

      Լավ, ամաչեցի արդեն 😊😅 շնորհակալ եմ ❤

  • @emiliaslanyan9288
    @emiliaslanyan9288 11 วันที่ผ่านมา

    Սիրելի Դիանա՜ ջան ❤❤❤ հրաշալի էպիզոդ էր

  • @user-qv6bo8qs2u
    @user-qv6bo8qs2u 11 วันที่ผ่านมา +1

    Благодарю❤❤❤

  • @annashmavonyan6476
    @annashmavonyan6476 11 วันที่ผ่านมา +1

    իսկ Դիանան, մի ուրիշ մեծ Սեր է իր գոյությամբ և գործունեությամբ, բառերով չեմ կարող կարող նկարագրել իմ համակրանքն ու սերը, նրա ազնիվ տեսակի վերաբերյալ❤🥰, աղջիկներ բռավո Ձեզ

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 10 วันที่ผ่านมา

      Սիրելի Աննա ❤ ես չափազանց զգացված եմ 🥹☺️

  • @fhhhbuhbb2160
    @fhhhbuhbb2160 11 วันที่ผ่านมา +1

    Մեծ Աշխատանք եք անում Շնորհակալ ենք

    • @aylkartsiq
      @aylkartsiq  11 วันที่ผ่านมา

      🩷🩷🩷

  • @maryg2028
    @maryg2028 12 วันที่ผ่านมา +5

    En pahe, vor uzum es amen or Dianan ga u espisi temanerov xosi…
    Knereq HHic chem grum ❤

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 12 วันที่ผ่านมา +1

      Շնորհակալ եմ🥹🩵

  • @annashmavonyan6476
    @annashmavonyan6476 11 วันที่ผ่านมา +6

    չէք էլ պատկերացնի, ինչքան մեծ բավականություն էք պարգևում, էսքան մեծ մոտիվացնող ու շատ նուրբ թեմաները, էսքան էսթետ մատուցել ու մի բան էլ հաճույք պատճառել ձեր զրույցով

  • @motivation553
    @motivation553 11 วันที่ผ่านมา +1

  • @user-pc1wq1ff5r
    @user-pc1wq1ff5r 11 วันที่ผ่านมา

    🔥🔥🔥❤️❤️❤️

  • @margaritaaharonyan6002
    @margaritaaharonyan6002 11 วันที่ผ่านมา

    ❤❤❤❤❤

  • @manetadevosian264
    @manetadevosian264 11 วันที่ผ่านมา

    ❤❤❤❤

  • @user-bv3du8sk7m
    @user-bv3du8sk7m 11 วันที่ผ่านมา +1

    Էնքան իմ մասին էր խոսում Դիաննան❤❤❤

  • @RozaHakobyan-gk3uq
    @RozaHakobyan-gk3uq 12 วันที่ผ่านมา +2

    ♥️🫶Էնքան կարեւոր գործ եք անում

  • @Armine.Tovmasyan
    @Armine.Tovmasyan 12 วันที่ผ่านมา +6

    Դուք ամեն շաբաթ Դիանային հրավիրեք էլի: Ամբողջ ընթացը վայելել եմ: 🤗😘❤️

  • @arminekalikian5590
    @arminekalikian5590 8 วันที่ผ่านมา +1

    կեեցեք դուք

  • @lilithgrigorian3424
    @lilithgrigorian3424 11 วันที่ผ่านมา +1

    Ես պրոգրեսսին շատ կողմ եմ, իրոք ահավոր ճիշտ եք, բայց մի քիչ դոգմատիկ ա դա։ Հնարավոր ա դու մի ոլորտում հասել ես քո պիկին, զգում ես լճացում, բայց էլ տեղ չկա աճելու, կամ պիտի քո բիզնեսն ունենաս, կամ փոխես ոլորտդ ու սկսես ինչ-որ ավելի ցածր կետից, որը շատ պերսպեկտիվա ունի ավելի շատ աճի։ Մեկ-մեկ դինամիկան ավելի շատ ա օգնում, քան ստաբիլ պիկը, որը դարձել ա նորմ։ Սեփական օրինակով եմ ասում։ HoReCa ոլորտում ես ինձ շատ լավ էի զգում, շատ լավ էի վարձատրվում, բայց ինչ-որ պահի հասկացա որ համակարգված չի կյանքս, ես գրաֆիկ չունեմ, life-work balance-ի իսպառ բացակայություն էր։ Որոշեցի 6 անգամ ցածր աշխատավարձով մտնել այթի ոլորտ մոտ 3 տարի առաջ, երդվում եմ կյանքիս լավագույն որոշումն էր։ Ու տենց լիքը ոլորտներում՝ ճամփորդությունից մինչև շատ ավելի նեղ անձնական։

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 11 วันที่ผ่านมา +1

      Ընտիր է❤ չեմ հիշում, որ հակառակն ասած լինեմ, քանզի ինքս բարձր աշխատավարձն ու հարմար աթոռը թողել եմ մեկ օրում և 0-ից սկսել մեր գործը 🙌🏻❤️

    • @lilithgrigorian3424
      @lilithgrigorian3424 11 วันที่ผ่านมา +1

      @@diannaharoyan6440 հանուն արդարության ասեմ՝ կիսատ լսեցի, գրեցի, հետո շարունակեցի ։)))) էնքա՜ն հավես ու օրգանիկ էիք, էնքան ընդհանուր էր ափսեն, ոնց որ հեչ հյուր չլինեիք ։)) չգիտեմ, ապրե՜ք շաաատ ☀️

    • @diannaharoyan6440
      @diannaharoyan6440 11 วันที่ผ่านมา +1

      Շատ ընտիր միտք եք գրել, ես էլ միշտ համաձայն եմ ավելի հետաքրքիր ու չելենջային ճանապարհներ ընտրելուն 😍🙌🏻
      Ինչ հաճելի է, շնորհակալ եմ🫶🏻🫶🏻🫶🏻

  • @user-kj3jc9ut1q
    @user-kj3jc9ut1q 12 วันที่ผ่านมา +1

    🩷🩷🩷

  • @Qwerty-yf1vo
    @Qwerty-yf1vo 10 วันที่ผ่านมา

    Ес кардацац ем огнем асканак кйанкн кардацек афоризмнер гнацек кахак инч кйанк ка