Սուրբ Թադևոսի վանք (Իրան) Monastery of Saint Thaddeus

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 ต.ค. 2024
  • Ս Թադեոս (Թադե) Առաքեալի վանքը գտնուում է Չալդրանի Ղարաքիլիսա գիւղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ ի վրայ։ Կառուցման թուականը վերագրւում է 4-ից 6 րդ դարերին, իսկ ըստ աւանդութիւն' այն հիմնադրել է Թադէոս Առաքեալը 66 թ-ին։ Քարին փորագրած գրութիւնը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգուել է Աբրաս Միրզայի հրամանով։ Ս. Թադեոս Առաքեալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից աւերւել է և կրկին վերանորոգուել։ 1946 թ. վերանորոգւել է Թաւրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թ. առաջին հայ ուխտաւորները' 50-60 հնգանոց խմբով, Սուրբ Թադեոս Առաքեալի նահատակութեան օրը ուխտագնացութիւն կազմակերպեցին Թաւրիզից դէպի Ս. Թադեի վանք։ Այդ ժամանակ կառուցւեց 60 կմ. ճանապարհ' Ղարազիաեյդինից մինչև վանք։ Վանքի գմբէթը բրգաձև է և բաղկացած է 12 մասից։ Արևելեան մասը սև քարից է, և 14-րդ դարի աւերիչ երկրաշարժից կանգուն մնացած միակ մասն է։ Իսկ կենտրոնական և արևմտեան հատւածները երկրաշարժից յետոյ կառուցապատուել են սպիտակ քարերով։ Վանքի առաստաղը և ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատւած են արծւի և կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով։ Զանգակատունը կառուցւած է չորս հսկայ սիւների վրայ, որոնք միացւած են կամարներով։

ความคิดเห็น • 3