Վահան Տերյան _ Մահ-ցնորք _ Կարդում է Կամո Ստեփանյանը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 พ.ย. 2024

ความคิดเห็น • 17

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +1

    Սիրելի ընկերներ, ես ունեմ ևս մեկ էջ, որտեղ տեղադրվում են բազմազան ու հետաքրքիր հոլովակներ, կարող եք միանալ այս հղումով 👉youtube.com/@KamoStepanyan

  • @ԱրմինեՄանուկյան-ւ8է
    @ԱրմինեՄանուկյան-ւ8է ปีที่แล้ว

    Սքանչելի է ...
    Ինքնատեսակ պոետի խոսքը ` ինքնօրինակ մատուցմամբ 💜
    Շնորհակալություն ։

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว +1

      Ես եմ շնորհակալ գնահատման համար 😊

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +1

    Սիրով կսպասեմ ձեր արձագանքներին ❤

  • @ԱրմինեՄանուկյան-ւ8է
    @ԱրմինեՄանուկյան-ւ8է ปีที่แล้ว

    Յուրահատուկ ՏԵՐՅԱՆԻ պոեզիան հայ գրականության մեջ ուրույն է ... անհուն սիրով սիրել ու գթալ սովորեցնող ... 💜

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว +1

      Ես միշտ ասել եմ. բոլոր ժամանակների ամենաթախծոտ ու մելամաղձոտ բանաստեղծն է, նրա բոլոր ստեղծագործությունները յուրովի առանձնանում են ողջ գրական աշխարհից։

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว

      @@ԱրմինեՄանուկյան-ւ8է շնորհակալություն 😊

  • @LUSINE9
    @LUSINE9 ปีที่แล้ว

    Շատ լավ է, շատ ապրես 😊

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว

      Շնորհակալ եմ, Լուսինե ջան 😊

  • @KamoStepanyan
    @KamoStepanyan ปีที่แล้ว +2

    Ինչ ուզում եք ասեք, բայց միևնույն է Վահան Տերյանը բոլոր ժամանակների ամենաթախծոտ ու հոգեթով բանաստեղծն է։

  • @karinebabaxanian1372
    @karinebabaxanian1372 ปีที่แล้ว

    Շատ սիրուն էր, կարոտել էի ասմունքդ։🌺🥰

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว +1

      Շնորհակալ եմ 😊

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว +1

      Ընդամենը մեկ ժամ է տևել` միանգամից մտքովս անցավ, գիրքը բացեցի ու հենց առաջին պատահած բանաստեղծությունը սիրտս մտավ ու ասմունքեցի😀

    • @karinebabaxanian1372
      @karinebabaxanian1372 ปีที่แล้ว

      Ճիշտ ես արել, որ ճիշտ ժամանակին պահը որսացել ես, չվորսայիր գուցե էլ չասմունքեիր։😀

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan ปีที่แล้ว

      @@karinebabaxanian1372 իմ մոտ այդպես է, կրակի պես բռնկվում է ու շուտ մարում, պահն օգտագործեցի` ասմունքը պատրաստ է, իսկ հաջորդ պահին էլ չեմ տրամադրվում։

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +1

    ՄԱՀ-ՑՆՈՐՔ
    Դու անուն չունես, քեզ ի՞նչպես կանչեմ,
    Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.-
    Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
    Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։
    Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
    Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,-
    Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
    Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։
    Փռված եմ ահա քո գեղեցկության,
    Քո անքննելի կարողության դեմ.
    Լուսավորիր սև համրությունն իմ տան.
    Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։
    Հայտնվիր անհուն փայլով ու փառքով,
    Ժըպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
    Տանջիր ինձ վերջին քաղցր տանջանքով,
    Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛ք, քեզ փա՛ռք անհատնում...