Մեր Պատերազմն Աստուծո Դեմ։ Երկնքի հետ պատերազմող ժողովուրդը դատապարտված է կռվելու երկրի վրա

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 12 ก.ย. 2024
  • Եթե դու պատերազմում ես Աստուծո դեմ, ապա դու ստիպված ես նաև պատերազմել մարդկանց դեմ։ Անհնար է պատերազմել Աստծո դեմ ու խաղաղ ապրել երկրի վրա։ Տեր Հիսուսն ասեց, "ով իմ հետ չի հավաքում, կցրիվ։" Հետևաբար, երկնքի հետ պատերազմող ժողովուրդը դատապարտված է կռվելու երկրի վրա:
    Ինչու՞ են աշխարհում լինում այսքան պատերազմներ։
    Աստծո հետ պատերազմող ժողովուրդը դատապարտված է ստանալու ավելի ու ավելի ուժգին հարվածներ։ Հարվածներ՝ երբ այդ ժողովրդի մեջ սերմանվում է վստահություն իր ուժեր ամրության վրա։ Անսպասելի հարվածներ այն պահին, երբ այդ ժողովրդին թվում է թէ նա հպարտ է ու անպարտելի։
    Մեղքի մեջ քնած ազգին Աստված հրելու է և արթնացնելու ավելի ու ավելի հզոր ցնցումներով ու արհավիրքներով։ Եթե դուք տեսնեք որ դուք պատերազմում էք Աստծո դեմ, և կանգնեցնեք այդ պատերազմը մեղքից հրաժարվելով ու Աստծուն հնազանդվելով՝ ապա դուք կկանգնեցնեք նաև պատերազմը երկրի վրա։ Երանի ես ինքս այս ամենը հասկանայի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ ավելի շուտ։
    Հիմա դուք կկհարցնեք թէ էտ ի՞նչ ենք արել որ պատերազմում ենք Աստծո դեմ։ Կամ մյուս ազգերը մեզանից ավելի լավն ե՞ն որ իրենց հետ նման արհավիրքներ չեն կատարվում։ Հիմա կպատասխանեմ այս հարցերին։

ความคิดเห็น • 50