Վստահ ենք, որ Տիրոջ օգնականությամբ այս երևույթը նույնպես պիտի հարթվի. Վեհափառ Հայրապետ
ฝัง
- เผยแพร่เมื่อ 5 ก.พ. 2025
- AsekoseNews-Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս առաքյալի հիշատակության տոնին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ ուխտավորներ:
Անսալով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախորդ օրվա հորդորին՝ Հայաստանի թեմերից ժամանած ուխտավորները Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխարեն հավաքվել էին Ս. Երրորդություն եկեղեցում՝ մասնակցելու երեկոյան ժամերգությանը:
Անսպասելիորեն ուխտավորներին միացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Իր քարոզում Վեհափառ հայրապետը խոսեց օրվա խորհրդի և բոլոր ժամանակներում ի Քրիստոս մեր ունեցած սիրո մասին:
Մանրամասները՝ Շողակաթ հեռուստաընկերության տեսանյութում