Մարդը, որը «մահացել» է, գիտի՝ ինչ է կյանքը․ Գրիգոր Ավոյան․ «Կյանքին ասել այո՛»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 6 ก.ย. 2024
  • Գրիգոր Ավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում, երեք քույրերի մինուճար եղբայրն է, այն էլ՝ տան փոքրը։ Մինչ զորակոչվելը Գրիգորն ընդունվել է Երևանի պետական բժշկակական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ։ Բայց դժվար է ասել՝ գործ ունենք ապագա ատամնաբույժի հետ։ Բանակից հետո գայթակղվել է նոր մասնագիտությամբ՝ ռեժիսուրա, կարելի է ասել՝ հաղթել են գեները․ ծնողները արվեստի ոլորտից են, թատրոնի մարդիկ։ Գրիգորն այժմ սովորում է «Պանարմենիան» մեդիադպրոցում։ Զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 13-ին, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի 42-րդ օրը վիրավորվել է, հրանոթի հարվածից վնասվել է ուսը։ Վիրահատությունից հետո չի դժգոհում։ Առհասարակ, գոհ է Տիրոջից, որ վերադարձել է, կարծում է, որ պատերազմի դժոխքից ազատվելը միայն հրաշքով կարող էր տեղի ունենալ։ Պատերազմը սովորեցրել է գնատահել կյանքը․ ասում է՝ մարդը, որը «մահացել» է, գիտի ինչ է կյանքը։

ความคิดเห็น • 10

  • @nareyan1453
    @nareyan1453 2 ปีที่แล้ว +5

    Շնորհակալ եմ Հիսուս …

    • @alekgasparyan4544
      @alekgasparyan4544 2 ปีที่แล้ว

      Նարինե դու Գրիգորի քուրիկնես հավանաբար

  • @anushavoyan6985
    @anushavoyan6985 2 ปีที่แล้ว +6

    Շնորհակալ եմ 🥺❤❤

  • @user-no6ud4md8l
    @user-no6ud4md8l 2 ปีที่แล้ว +8

    Գրիգ, Գրիգոր ջան, մինչև հոգուս խորքը հուզեց այս կարճ պատմությունը,որը մտովի մի ամբողջ կյանքի նկարագրության էր նման։Գրիգոր Լուսավորիչ,Գրիգոր Նարեկացի,այս սրբացած տիտաների անունն եք կրում։
    Հավերժ Փառք մեր նահատակված հերոսների ն։
    Դուք դեռ շատ բան կասեք սերունդներին,քանի որ ականատեսն եք այդ մեծ արհավիրքի։ Աստվա'ծ կամեցել է որ դուք ողջ մնա ք,դուք առաքլություն ունեք կատարելու։
    Աստված ողորմի մեր ազգի ....

    • @user-qt3rs6te2z
      @user-qt3rs6te2z ปีที่แล้ว

      Աստված քեզ պահապան տղա ջան: Ամուր կառչիր Աստծո փեշերից իմ խելացի բալա: Հավատա մի մյան Հորը, որդուն և սուրբ հոգուն միակ ճշմարիտ Աստծուն🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @animanukyan7402
    @animanukyan7402 2 ปีที่แล้ว +5

    Grigor jan Astvac Orhni Qez .Taxandavor ,xelaci ,xizax Mard.

  • @user-xw3iz6lq8m
    @user-xw3iz6lq8m 9 หลายเดือนก่อน +3

    Էս խելացի ու աստծո օգնությամբ երիտասարդը հարգարժան Ավոյաններից ում՞տղան է,խնդրում եմ գրեկ։

    • @annaavoyan4259
      @annaavoyan4259 6 หลายเดือนก่อน

      Գնել Ավոյանի

  • @annaavoyan4259
    @annaavoyan4259 6 หลายเดือนก่อน

    Գնել Ավոյանի