Ադրբեջանը զարմացած էր Արցախի արևելյան ճակատի պաշտպանական ամրությունների հզորությունից

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 7 เม.ย. 2021
  • Մինչ սեպտեմբերի 27-ը Արցախա-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով Պաշտպանության Բանակի կառուցած ու պաշտպանած առաջնագծի իբր ոչ ամուր լինելու մասին երբեմն բամբասանքի վերածվող խոսակցությունները հերքում է հենց թշնամին:
    Թե մեր հայկական կողմը ինչպիսի ամուր պաշտպանված, մի քանի շերտանի առաջնագիծ է ունեցել, օրինակ, Ակնայի Աղդամի հատվածում, զարմանքով նկարագրում են ադրբեջանցի լրագրողները:
    Նրանք իրենց զինվորականների ուրախությունն են փոխանցում, որոնք մոտավոր գնահատել են, թե որքան մեծ կորուստներ կարող էին այդտեղ ունենալ ու, գուցե արդյունքի չհասնել, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց Ակնան պարզապես որպես նվեր չտային:

ความคิดเห็น •