Բաքվի բռնապետի կեղծ պնդումների համար կարող ենք միջազգային դատարան դիմել. քարտեզագետ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 7 ก.ย. 2024
  • #REGIONSTV
    Լրահոսին կարող եք հետեւել կայքէջում 👉regiontv.am/
    Նաեւ Տելեգրամի մեր ալիքում 👉 t.me/regions_t...
    Արևմտյան Ադրբեջան գոյություն չունի, հորինված տերմին է, -REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, որը միջազգային քարտեզներով է հետազոտել ու քողազերծել Բաքվի բռնապետի կեղծ պնդումները:
    «Կարող ենք միջազգային դատարան դիմել, Ադրբեջանը մեր երկիրը Հայաստանի փոխարեն անվանում է Արևմտյան Ադրբեջան, դա հանցանք է»,-ընդգծեց Գալչյանը:
    Քարտեզագետը համոզված է՝ Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի, այդ երկրի նպատակն է պարբերաբար խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Ասում են՝ Սահմանդրություն փոխեք, եթե դա անենք, վստահեցնում եմ՝ կարող են գալ, ասել՝ դուք քրիստոնյա երկիր եք, գրեք, որ նաև մուսուլման եք»:
    Գալչյանի խոսքով՝ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները հակընդդեմ պահանջներ ներկայացնելու Բաքվի կեղծ պահանջներին, միջազգային իրավունքն այս պահին Հայաստանի կողմից է:

ความคิดเห็น • 4