Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ - Աշուղ Սայաթ-Նովի նման (Armenian music)
ฝัง
- เผยแพร่เมื่อ 9 ก.พ. 2025
- «Աշուղ Սայաթ-Նովի նման» երգն է (խոսք՝ Եղիշե Չարենցի, երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի)՝ Գյումրիի ժող. գործիքների պետական նվագախմբի կատարմամբ: Մենակատար՝ Մուրադ Մալխասյան: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան:
Համերգը կայացել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում 2014 թվականին՝ նվիրված նվագախմբի 25-ամյակին:
"Ashough Sayat-Novi nman" song (lyrics by Yeghishe Charents, music by Sasoun Paskevichyan) performs The Ensemble of folk instruments of Gyumri. Voval by Mourad Malkhasyan. Art director and conductor Jemma Kaghtsrikyan.
From the concert gift to the 25th anniversary of Ensemble.
Ջաննննն 👍👍👍👏👏👏🙏
Джан цавт танем дент анспар кез арохджутюн им сирац еркна ко катармамб👍👍👍👍👍👍
Bravoo
jan Hopars dzenit xurban 😘😘😘
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր-
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես,-
Ինչ էլ ըլի էշխդ[1], գոզալ[2],- երգս ուրախ պիտի ասեմ։
Աշխարհը մե բաղ է, գոզալ,- նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը-
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,-
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
Bravo😎😎😎😎🙂🙂
JAN MURAD PAP CHAN