Գորիս - Կապան ճանապարհի հանձնումը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 ก.ย. 2024
  • Համացանցում տարածված «Հուշագրի» հայերեն թարգմանությունը
    Հուշագրի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։
    Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։
    Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, երաշխավորում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:
    Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
    Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։
    Վերջին հոդվածում էլ ասվում է, որ այս հուշագիրը 5 տարով է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։
    Հուշագրի վերջին նախադասությունը․ որպես լրացում՝ նշվում է, որ հայկական կողմը Կաֆան անվանումը փոխարինել է Կապան անվանումով։ Այս փաստաթղթում ամենուրեք օգտագործվում է ոչ թե հայկական Կապան անունը, այլ՝ Կաֆան։

ความคิดเห็น • 2

  • @edmonmarukyan
    @edmonmarukyan  หลายเดือนก่อน +1

    Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է: fip.am/17812

  • @edmonmarukyan
    @edmonmarukyan  หลายเดือนก่อน

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը Ադրբեջանին են հանձնել ռուսները։ Մանրամասները կարդացեք այստեղ fip.am/24453