Ամերիկյան փորձագետներն անդրադարձել են Պուտինի հնարավոր քաղաքականությանը «ընտրություններից» հետո

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 ต.ค. 2024
  • Վաշինգտոնում վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի նախագահը կուժեղացնի բռնաճնշումները երկրում և կսրի առճակատումն Արևմուտքի հետ։
    Ամերիկյան փորձագետները ներկայացրել են իրենց գնահատակնները, թե ինչ քաղաքականություն կարող է որդեգրել Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան իշխանությունների կոչած «ընտրություններում» «հաղթանակ» տանելուց հետո, ինչը թույլ է տալիս երկիրը գրեթե քառորդ դար իշխած 71-ամյա Պուտինին կառավարել ևս վեց տարի։
    Ջորջթաունի համալսարանի Ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ աշխատակից Էնջելա Սթենթը ընդգծում է՝ չի կարելի վստահել Կրեմլի հրապարակած որևէ արդյունքի․ «Պաշտոնական տվյալներով, նրան աջակցում է [բնակչության] գրեթե 88%-ը։ Այսինքն, 10 տոկոսային կետով ավելի, ինչ նա ստացել էր, ըստ պաշտոնական տվյալների, 2018 թվականին։ Բայց գիտենք, որ ընտրություններին անկախ դիտորդներ չեն եղել, և որ նախկինում ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող «Голос» կազմակերպությունը ոչ միայն հայտարարվել է «օտարերկրյա գործակալ», այլև, ըստ էության, չի կարող գործել»։
    putin rusastan yntrutyunner
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    / amerikayidzayn

ความคิดเห็น • 2

  • @sassouniyerker
    @sassouniyerker 3 หลายเดือนก่อน +2

    😂😂😂😂😂😂😂😂