Ինչպես է կրոնական կառույցի հիմնադիրը թողել աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 มิ.ย. 2024
  • ✅«Կյանքի խոսք» աղանդի որոշ հովիվներ հաճախ են իրենց քարոզների ժամանակ անհարգալից խոսում Հայ Եկեղեցու ծեսերի, ձևավորված ավանդությունների, բարեպաշտական սովորությունների մասին։ Իրենց միակը ու ճշմարիտը համարող այս կրոնական կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը պարզվում է՝ 2014թ․թողել է «Կյանքի խոսք» աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։
    ✅Ինչպես է բացատրել Էկմանն իր և իր կնոջ ՝ Բրիջիտայի, դարձի գալը և Մայր Եկեղեցի վերադառնալը։ 2014թ. մարտի 9-ին «Livets Ord»-ի բոլոր անդամներին ուղարկված նամակում իր դարձի վերաբերյալ նա ցնցող հայտարարություն է արել. Էկմանն ասել է՝ ես նախևառաջ Քրիստոսին դարձա: Իր նամակում նա մասնավորապես գրում է. «…Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված, և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհրդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետություն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդեսերունդ»:
    ✅Որքան էլ «Կյանքի խոսք»-ի քարոզիչները փորձում են ասել, թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այն կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղղակիորեն Ուլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը:
    #Կյանքի_խոսք, #մետանոյա #metanoia #Աղանդ #Էկման

ความคิดเห็น • 2

  • @user-qq6sg9dy1d
    @user-qq6sg9dy1d 24 วันที่ผ่านมา

    Մոլորվել է,Հիսուսը ամենուրեք է ,մարդը փնտրտումների մեջ է։

  • @Crypto-mrypto99999
    @Crypto-mrypto99999 23 วันที่ผ่านมา

    Uxaki mexk eq mexk
    Astvac tox dzer mej arajnord lini
    Voch te tarber cesern u kronavorutyuny
    Henc kronavorutyan patcharova joxovurdy korcanvum
    Vorovhetev Hisus chka nranc kyanqum
    Aravot mom kvaren u kxachaknqven, xachqar kam matani khamburen isk erekoyan kgnan satanayin pashtelu(henc mexqi kyanqov aprelna)