Միլիարդի Ուղին №1 - Բիզնես նախաճաշ Էպոս Ակումբում 🔎

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 1 ต.ค. 2024
  • Հունիսի 8-ին Էպոս Ակումբում անցկացվեց բիզնես-նախաճաշ, որը գերազանցեց բոլոր սպասելիքները:
    🖇️ Միջոցառման ընթացքում քննարկվեցին բիզնես վարելու կարևոր գործիքները, ռազմավարություններն ու նորագույն գաղափարները:
    🗣️ Մասնագետները կիսվեցին իրենց փորձով՝ բացահայտելով բիզնեսի հաջողության նրբությունները:
    📢 Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ թեմաներ կամ հարցեր դուք կցանկանայիք տեսնել մեր հաջորդ տեսանյութերում: Ձեր լավագույն առաջարկները կարժանանան հատուկ ուշադրության, և ամենահետաքրքիր գաղափարի հեղինակը կստանա հնարավորություն անցկացնել մեկ բիզնես օր մեր խոսնակների հետ՝ բացահայտելով բիզնեսի նրբություններն ու գաղտնիքները:
    Մեր թողարկման հյուրն էր`
    Հովսեփ Արզումանյան - “Ham Bakery” հիմնադիր տնօրեն
    Խոսնակներն էին`
    Արմեն Ղազարյան - Epos and Beer Academy-ի հիմնադիր, BSCOSMO FAMILY համահիմնադիր
    Հայկ Մանուկյան - «Անուշ» ընկերությունների խմբի համահիմնադիր, BSCOSMO FAMILY համահիմնադիր
    Անդրեյ Հայրիյան - ՏՏ ընկերություն KATARO GLOBAL-ի և BSCOSMO ընկերությունների խմբի համահիմնադիր
    📺 Այս հաղորդումը կազմակերպված է BSCOSMO FAMILY բիզնես ակումբի կողմից:
    #ԲիզնեսՆախաճաշ #ՃանապարհԴեպիՄիլիարդ #ՀաջողությանԳաղտնիքներ #ԻմացեքԱվելին #BSCOSMOFamily

ความคิดเห็น • 2

  • @mayovi.23
    @mayovi.23 3 หลายเดือนก่อน

    Աշխատող անձնակազմի հետ աշխատանք ա պետք տանել, ամեն մի հաստիքի հետ սահմանել նաեվ համապատասխան պարտականությունները։ Օրինակ խոսացվեց տորթի պատրաստման ժամանակ բաղադրատոմսին հետեվելու հարցը։ Հիմա եթե մի մարդ ա թխում տորթը, վաղը բիզնեսի աճի հետ մեկտեղ թխողների քանակը պետք ա լինելու շատացնել, հետեվաբար եթե հստակ չափաբաժիններով չթխվի, ստացվելու են տարբեր համերի։
    Վերոնշյալի մասին անդրադարձ էղավ իհարկե տեսանյութում, բայց սա ասելով կուզեմ առաջ բերեմ մի միտք, որը կարծես չլսեցի։
    Հաղորդման հյուրի կողմից մի անգամ չի որ շեշտվեց, որ բիզնեսի հիմքում դրվել ա ընտանեկան մոտեցման սկզբունքը, ինչը ենթադրաբար արվել ա կոմպենսացնելու էն բացերը, որոնք ներկայացվեցին հաղորդման ժամանակ։ Կարծում եմ, որ էդ ընտանեկան մոտեցման սկզբունքը պետք ա առաջին իսկ հնարավորության դեպքում հանել ու բիզնեսի հառավարումը բերել ինստիտուցիոնալ դաշտ, հակառակ դեպքում խնդիրներ են լինելու մասշտաբայնացվելու ժամանակ։ Սրա հետ կապված հնարավոր են գործող աշխատողների դժգոհություններ ու պետք ա նոր կանոններով աշխատելու պատրաստակամ մարդկանց ներգրավելու ռեսուրս ունենալ։

  • @goharpep3450
    @goharpep3450 3 หลายเดือนก่อน

    Շատ հետաքրքիր հաղորդում էր ուսուցողական մենք նույն պես ունենք ընտանեական բիզնես որտեղ նման բացթողոմներ շատ կան🤔🌎👋🇩🇪