Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արցախցու առևանգված «ԿամԱԶ»-ը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 ต.ค. 2024
  • Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուստամ Մուրադյանի գլխավորությամբ մոտ 1 շաբաթ հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ դրական արդյունքի են հասել ու հայտնաբերել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Կարեն Մ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը առևանգել են սեպտեմբերի 28-ին։
    Մանրամասները՝ shamshyan.com/...

ความคิดเห็น •