Իսկ կաո՞ղ է իմանաք թե՞ հայկական որ տարածաշրջանում են երգել այս երգը։ Ի՞նչ հնարավոր ծիսական իմաստ ունի այս երգը։ Ի՞նչ է նշանակում " էրգանք աղեր" բարբառային արտահայտությունը։
Երգվելու տեղի և ծիսական իմաստի մասին բան չեմ կարող ասել: Էրգանք աղեր - էրգանք, երկանք ձեռքի աղորիք է, երկու կլոր տափակ քարեր են իրար վրա դրված, հատիկեղեն մանրացնելու համար, ցորեն,ձավար...
ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնակ անուշ կշողեր,
Խորոտ խարսնիք իլիկ մաներ, ուրախ երգեր, ծիծաղեր,
Խորոտ խարսնիք իլիկ մաներ, ուրախ երգեր, ծիծաղեր։
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էր տիկին կխաղեր,
Խորոտ խարսնիք էրգանք աղեր, տեսնողի սրտիկ դաղեր։
Խորոտ խարսնիք էրգանք աղեր, տեսնողի սրտիկ դաղեր։
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր
Շողն երդիկին կխաղեր
Խորոտ խարսնիք իլիկ մաներ, ուրախ երգեր, ծիծաղեր,
Խորոտ խարսնիք իլիկ մաներ, ուրախ երգեր, ծիծաղեր։
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնակ անուշ կցոլեր,
Խորոտ խարսնիք բերդի լուսնակ չուր երբ մնաս ամպի տակ,
Խորոտ խարսնիք բերդի լուսնակ չուր երբ մնաս ամպի տակ։
Հրաշալի է,անզուգական։
Պատկերը շատ հարազատ է ընտրած :-)
Լեռանե ջան, ապրես, բալես, որ երջանկահիշատակ Հայրիկ Մուրադյանի քաղցր ձայնն ու մեր հիանալի երգերից մեկը վայելեցինք:
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կըշողեր,
/ Խորոտ խարսնիկ ալուր մաղեր,
Ջուխտ շամամ ծոցին խաղեր: /2
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/ Խորոտ խարսնիկ էրկանք աղեր,
Տեսնողի սրտիկ դաղեր: /2
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կշողեր,
/Խորոտ խարսնիկ իլիկ մաներ,
Ուրախ երգեր ծիծաղեր:/2
Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/Խորոտ խարսնիկ, բերդի լուսնակ,
Չուր երփ մնաս, ամպի տակ:/2
Աստված իմ, սա հրաշք է
💚Չքնաղ Հայերեն
❤❤❤❤miracle
Իսկ կաո՞ղ է իմանաք թե՞ հայկական որ տարածաշրջանում են երգել այս երգը։ Ի՞նչ հնարավոր ծիսական իմաստ ունի այս երգը։ Ի՞նչ է նշանակում " էրգանք աղեր" բարբառային արտահայտությունը։
Երգվելու տեղի և ծիսական իմաստի մասին բան չեմ կարող ասել: Էրգանք աղեր - էրգանք, երկանք ձեռքի աղորիք է, երկու կլոր տափակ քարեր են իրար վրա դրված, հատիկեղեն մանրացնելու համար, ցորեն,ձավար...
Խորոտ խարսնիկ բառակապակցությունը Բայազետինն է
@@lussenii հանելուկ
Տափակը տափակին,
Սուլուլիկ մը ծակին.
(էրգանք)
@@ԱստղիկՂամբարյան-ը3յ «խորոտ խարսնիկ» - մշեցիք էլ են ասում, վանեցիքն էլ ու ընդհանրապես Արևմտյան Հայաստանի շատ բարբառներում հ-ի փոխարեն խ-ն են ասում։
@@lussenii Բայազետինը հաստատ հիշում եմ …😊
Իմ նախնիները Էրզրումցիներ են,մենք նորահարսին թըզզը հարս ենք ասում😊
Hrashali e! Shnorhakalutyun Hayrik Muradian!
Hrashq❤
Հրաշալի կատարում է...
👍👍👍👍👍
Բառերը Կոմիտասն է գրել ??
😇
Someone can help me to found the text of this wordeful text!'? I'd be happy! thanks :)
Here is the text of this wonderful TEXT :DDDDD

:DDDD