Մարց գյուղը կրկին տեր է

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 18 ก.ย. 2024
  • Մի քանի շաբաթ առաջ Անկյուն գումարած 3 հեռուստատեսության եթերում ռեպորտաժ էր հեռարձակվել, որ մարցեցիները կողմ են հեկ-ի կառուցմանը, հարցազրույց տվողները երկու երիտասարդ տղաներ էին, ովքեր խոսում էին ողջ գյուղի երիտասարդության անունից: Այս կապակցությամբ նորից այցելեցինք Մարց գյուղ՝ հասկանալու՝ արդյոք իրավիճակ է փոխվել , թե ոչ: Պարզվեց, որ այս մարդիկ, ովքեր հարցազրույց են տվել, ընդհանրապես Մարց գյուղից չեն և իրենց իրավունք են վերապահել գյուղի երիտասարդության անունից խոսելու:
    Մարցի երիտասարդները անկոտրում են, տեր են իրենց հողին ու ջրին և բարձրաձայնում են այդ կեղծիքի մասին:
    Հիշեցնենք, որ այս տեխնոլոգիան կիրառվեց Գետահովիտ համանյքում, որտեղ մի ամբողջ գյուղ դեմ արտահայտվեց հէկի կառուցմանը, բայց մի քանի ամիս անց ինչ-որ մարդիկ, ովքեր նույնպես գետահովիտցի չէին հանդես եկան Գետահովիտի անունից, գյուղաիցներին վախեցրեցին և լռեցրեցին: Մարցը մեկ քայլ առաջ է ամուր կանգնած է:Մարցեցիները հրապարակավ զգուշացրեցին, որ եթե որևէ առարկա հէկ կառուցելու նպատակով կհայտնի իրենց տարածքում, գլորելու են ձորը:
    Թեհմինե Ենոքյան

ความคิดเห็น • 2

  • @garsargsyan9623
    @garsargsyan9623 2 ปีที่แล้ว +2

    Վախ սիրելի հայրիկ ջան երանի անցաց օրերին հոգիտ լույսերի մեջ մնա

  • @hovikharutyunyan344
    @hovikharutyunyan344 2 ปีที่แล้ว

    ախ պապ ջան միշտ ճիշտ ու խելացի խոսքեր