Գյուղի արդարն ու «խաբեբան»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 ก.ย. 2024
  • #գյուղ #տավուշ #թարմ_լուրեր #հայաստան #սահման
    Ինժեներ Էդիկ Վանեսյանը երեք դիպլոմ ունի։ Գյուղ եկած հյուրերին տավուշյան համ ու հոտով է դիմավորում: Պատմում՝ Խաշթառակի հիմնադրման պատմությունը, թվարկում գյուղի հայտնիներին ու չի մոռանում խոսել իր ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստների՝ գյուղում կայացած հանդիպումների մասին: Նա 30 տարի աշխատել է գյուղապետարանում։ Հիմա կենսաթոշակի է անցել, բայց պասիվ կյանքը նրա համար չէ: Գյուղի նախկին հողաշինարարն անգիր գիտի գյուղի յուրաքանչյուր խորանարդ մետր հողի նշանակությունը։ Իր պարտնքն է համարում շաբաթվա մեջ երկու նագամ գնալ Տավուշի մարզպետարան՝ գյուղի խնդիրներից խոսելու և անելիքների մասին տեղեկանալու համար: Իսկ երբ գյուղում է, այգում աշխատում է։ Սիրելի զբաղմունքն էլ օղի թորելն է:

ความคิดเห็น • 34