Կաթը սեր է. արի կիսվենք 🤍

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 เม.ย. 2022
  • «Yeremyan Products»-ի պրեմիում որակի կաթը մեր սիրելի սպառողի սեղանին է հայտնվում երկար, բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում:
    Ամեն ինչ սկսվում է ընկերության որդեգրած «Սերմից՝ սեղան» հայեցակարգից: Նոր որակի կաթնամթերք արտադրելու նպատակով Վայոց Ձորի մարզում հիմնվեց միջազգային ստանդարտներին համապատասխան անասնապահական ֆերմա:
    Այստեղ սանիտարական բոլոր պահանջներին համապատասխան պայմաններում պահվող կենդանիներին մատակարարվում է ընկերության կերախոհանոցում հատուկ վերամշակում անցած էկոլոգիապես մաքուր կեր: Բնական կաթի ապահովման մյուս երաշխիքը ֆերմայում իրականացվող մեքենայացված կիթն է:
    Այն իսպառ բացառում է շփում արտաքին միջավայրի հետ` արդյունքում պահպանելով համային եւ հոտային որակական հատկանիշները: Այնուհետև հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է վերամշակման արտադրամաս՝ անցնում լաբորատոր մի շարք հետազոտություններ և անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:
    Սա որակի ապահովման և վերահսկման պատմության կարճ տարբերակն էր: «Yeremyan Products»-ի ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ bit.ly/3Kk4kVC
    #yeremyanproducts #milk #milkislove #yerevan #yeremyanprojects

ความคิดเห็น •