Պարույր Սևակ-Իբրև սկիզբ Paruyr Sevak-Ibrev skizb

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 21 ส.ค. 2024
  • Եթե ձեզ հաճելի է մեր կատարած աշխատանքը, խնդրում ենք բաժանորդագրվել (Subscribe) ալիքին և հավանել (Like) տեսահոլովակները:
    Պարույր Սևակ-Իբրև սկիզբ (Մարդը ափի մեջ)
    Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.
    Աշխարհում կա ջահելությո՛ւն,
    Կա կյա՛նք,
    Կա սե՛ր,
    Կան տղաներ և աղջիկնե՜ր,
    Կա շե՛կ, կա սև՛:
    Եվ մի աղջիկ`
    Սև աչքերով, սև մազերով,
    Ինձ գերել է, խելքից հանել իր նազերով:
    Գալիս է նա և շատ հաճախ
    Ձեռքըս բռնում, ափըս բացում,
    Սև աչքերը մերթ՝ կկոցում,
    Մերթ` լայն բացում,
    Մերթ փակում է,-
    Սկըսվում է... գուշակո՜ւմը:
    -«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ...
    Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում...»:
    -«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ...
    Տեսնենք` տղան ի՞նչ է ասում...»:
    -«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ... »:
    Եվ մի օր էլ չեմ համբերում.
    -Գիտե՛մ, գիտե՜մ,
    Գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես.
    Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:
    Բայց իմ ափը ի՞նչ է տալիս:
    Ինքըդ գիտես , որ մի ափը
    Մինչև անգամ ծա՛փ չի տալիս:
    Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ:
    Կուզե՞ս
    դառնամ
    մարդ՝ ափի մեջ...
    Մարդկանց առաջ և քո առաջ
    Ահավասիկ ինքս եմ բացում
    Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ
    Իմ հոգո՛ւ մեջ.
    Մարդկանց առաջ և քո առաջ
    Ահավասիկ ինքս եմ բացվում,
    Ինչպես մանուկն օրորոցում`
    Երբ շոգում է...
    30.V.1957թ.
    Մոսկվա

ความคิดเห็น • 1