Զինվորին հրդեհից փրկել է չաստի բարդակը․ դատ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 22 ก.ย. 2024
  • Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով սեպտեմբերի 20-ի նիստը սկսվեց նախորդ նիստի քննարկումով։ Օգոստոսի 23-ին դատավոր Վարդան Հարությունյանը փոխել է մեղադրյալներից երկուսի՝ թիկունքի պետ Գոռ Աղեկյանի և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանի կալանքը՝ տնային կալանքի։ Տուժող կողմը և լրատվամիջոցներ դատին ներկա չեն եղել։
    Զոհված զինվորների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը դատավորին բացարկ է հայտնել՝ նշելով, որ խափանման միջոցի փոփոխությունը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը. մինչև այդ դատարանը կարծում էր, որ ամբաստանյալները ազատության մեջ լինելով կարող են ազդել չհարցաքննված վկաների վրա։ Ի՞նչ է փոխվել, որ ստիպել է դատավորին վերանայել այս մոտեցումը։
    Բացարկին առարկել է մեղադրյալ Գոռ Աղեկյանի պաշտպան [Ղարաբաղի նախկին պետնախարար] Գուրգեն Ներսիսյանը։ Նա նշել է, որ գործը «բացառիկ է», զոհերի թիվը՝ մեծ, պաշտպանությունը «ճնշված է», բայց դա չի նշականում, որ մեղադրյալի պաշտպանության իրավունքի մասին լրիվ պիտի մոռանալ․ «կալանավորումը պատիժ չէ», մեղադրյալ սպաները «ոչ թե ազատ են արձակվել, այլ տեղափոխվել են տնային կալանքի»։
    Դատավորը մերժել է իր դեմ բացարկը։
    Հաջորդիվ իր ցուցմունքն է սկսել վկա, վարորդ Վաղինակ Մանուչարյանը։ Նա մեկն է վեց զինծառայողներից, ով կենդանի է մնացել զորամասի հրդեհից հետո։ Դատարանում նա պատմել է, որ հրդեհի պահին կացարանում չի եղել։ Նա «լույսը» նկատել է «Ուռալ» մեքենայի մոտից, երբ փորձում էր սոլյարկա հանել. հրդեհից առաջ նրան զանգել էր Լևոնը և վառարանը կպցնելու համար սոլյարկա էր ուզել։ Երբ հասել է կացարան՝ շքամուտքում, ուր տեղադրված էր վառարանը, համատարած կրակ էր, Եղիշեն ու Լևոնը՝ վառված, տանից դուրս էին գալիս։ «Եղիշեն սևացած դեմքով ու ճղված շերերով էր, Լևոնը գնաց իրեն քցեց ձների մեջ»։
    Վաղինակը պատմում է, որ փորձել է ներս մտնել, չի ստացվել։ Մոտեցել է Ռադիկին, որ օգնի նրան կոտրել տանը պաշարված զինվորների ննջարանի ճաղավանդակները։ Ռադիկի հետ պատուհանից հասցրել են հանել Գարուշին ու Ժիրոյին։ Փորձել են դուրս բերել նաև Դավիթին, բայց չեն կարողացել։ Հետո «Ուռալ»-ով խփել են պատին, փորձել են քանդել շենքը՝ ներսի զինվորներին դուրս բերելու համար, բայց ուշ է եղել։
    Դատախազները, տուժողի ներկայացուցիչը կասկածներ ունեին, որ Վաղինակը, ինչպես և մյուս վկաները, ինչ-որ բան թաքցնում է։ Վկան չի հիշում օրվա ժամանակագրությունը րոպեներով, չի կարողանում ասել՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր և Լևոնի միջև հրդեհից հետո։ Հեռախոսազանգերի վերծանումը ցույց է տվել, որ նրանք մոտ 20 վայրկյանանոց խոսակցություն են ունեցել գիշերը ժամը 1-ից հետո։ Վկան դրա մասին չէր հիշում։
    Ըստ հեռախոսային օպերատորի, Լևոնի հեռախոսից զանգել են Վաղինակին երկու անգամ՝ 00.45-ին և 01.12-ին։ Վաղինակը հիշում է, որ առաջին զանգով Լևոնը խնդրել է սոլյարկա բերել, երբ ինքն ու Արսենը գնացել էին հարևան տնից ջուր բերելու։ Կացարանում, ասում է, ջրախողովակները սառած էին։ Մյուս խոսակցությունից ինքը տեղյակ չէ։
    Վկան ասել է, որ իր հեռախոսը ձայնագրում էր բոլոր խոսակցությունները։ Դատարանը պահանջել է այդ հեռախոսը ներկայացնել գործով զբաղվող քննիչներին։
    Ինչպես և հրդեհից փրկված մյուս զինվորների դեպքում՝ զոհված զինծառայողների ծնողները և նրանց պաշտպանը ենթադրում են, որ Վաղինակը առհասարակ դեպքի վայրում չի եղել և կրկնում է Ռազմական ոստիկանության հորինած վարկածը։ Այդ ենթադրությունը հիմնվում է տեխնիկական որոշ անհամապատասխանությունների և նրա վրա, որ հրդեհված կացարանում - և դա հաստատում են վերապրած բոլոր զինվորները - կարգուկանոն առհասարակ չկար․ ով երբ ուզում՝ լքում էր «զորամասը», ո՛չ նորմալ վերակարգ կար, ո՛չ էլ տարրական դիսցիպլինա։
    Վկայի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 11-ին։
    հ․գ․ Տեսանյութի 00։00։20 րոպեում վրիպակ կա․ այդ պահին խոսում է ոչ թե մեղադրյալ Գոռ Աղեկյանի պաշտպան Գուրգեն Ներսիսյանը, այլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
    t.me/epressam

ความคิดเห็น • 3

  • @goharkhurshudyan2541
    @goharkhurshudyan2541 ชั่วโมงที่ผ่านมา

    Sarqin kapitani glxin

    • @SamvelAntonyan-vo8dj
      @SamvelAntonyan-vo8dj ชั่วโมงที่ผ่านมา

      Էս ինչ բարդակ չաստա էղել,ստախոս վկաներով սաղին էշի տեղ են դրել,էսի դեվերսիա են արել ։