Էլոն Սարաֆյան - Իմ դուստր,իմ անգին

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 17 ม.ค. 2014
  • Կգա մի ժամանակ, կանցնի քո մանկությունը
    Փոքրուց դեռ դու անմեղ սիրել եմ քեզ այնքան
    Կգա մի ժամանակ, կպահանջի այս կյանքը,
    Դու կգտնես սիրո աղբյուրն երջանկության:
    Եվ իմ աչքերիս մեջ դու չես նկատի թախիծ,
    Քո սիրտը կլցվի մի նոր ուրախությամբ:
    Եվ քո սիրով տարված կանցնես քո նոր կյանքին,
    Դու չես տեսնի թաքնված արցունքը իմ սրտի:
    Եվ ես մելամաղձոտ ժպիտը իմ դեմքին
    Այս սուրբ տաճարի մեջ կանգնած ենք ձեռք ձեռքի,
    Քայլերը մեկ առ մեկ կմոտեցնեն ինձ այն պահին,
    Երբ խորանի առջև կշշնջաս քո խոստումները:
    Կհամբուրեմ ես քեզ, հուզված կթողնեմ քո ձեռքը,
    Եվ ինձ կփոխարինի անծանոթ այս պատանին:
    Եվ ես մեկ կողմ կանգնած կզիջեմ նրան իմ տեղը,
    Հեռվից քեզ կդիտեմ իմ դուստր իմ անգին:
    Կգա մի ժամանակ,կբացվի քո նոր արևը,
    Դու կծաղկես գարնան քնքուշ վարդի նման:
    Կգա մի ժամանակ,անսպասելի այն օրը,
    Երբ քո առջև կբացվի մի նոր կյանքի ճամփան:
    Նա քեզ կխոստանա իր սերը հավիտյան,
    Դու կթողնես ընդմիշտ քո տունը հայրական:
    Եվ ես դժվարությամբ կհաշտվեմ այս նոր մտքին,
    Թեև վաղուց արդեն սպասել եմ այս պահին,
    Երբ իմ առջև կանգնած քո ձեռքն է նա խնդրում,
    Նա չգիտի,թե ինձ ինչ ցավ է պատճառում:
    Արդեն տանջում է ինձ այս տղան առանց դեմքի,
    Բայց եթե դու սիրում ես նրան, ես կտամ քեզ իմ օրհնանքը,
    Կգրկեմ իմ նոր որդուն,կհանձնեմ նրան քո ձեռքը:
    Այս բոլորը ես կանեմ,որովհետև սիրում եմ քեզ,
    Բայց իմ սրտում դու միշտ կմնաս փոքրիկ իմ աստղը,
    Հեռվից դու կփայլես իմ դուստր իմ անգին:
  • เพลง

ความคิดเห็น • 9

  • @katykaty2244
    @katykaty2244 6 ปีที่แล้ว +10

    Իմ թանկ ,իմ անփոխարինելի հայրիկ , կարոտում եմ քեզ անսահման ։Եղել ես ու կլինես իմ անգին գանձը։

  • @StarArmenia
    @StarArmenia 9 หลายเดือนก่อน +2

    Երանի բոլոր հայրիկները սիրեյին ու պաշտպանեյին ու հասկանային իրենց աղջիկներին😢..…........…..…

  • @HelenKarapetyan-ng6su
    @HelenKarapetyan-ng6su 4 หลายเดือนก่อน +1

    Ես շատ եմ սիրում քո երգերը։ 👏👏👏🌷💕

  • @allasargsyan7991
    @allasargsyan7991 10 หลายเดือนก่อน +2

    Шикарная песня, невозможно слушать без слёз......Спасибо за прекрасную песню автору.👍👍👍❤️❤️❤️

  • @astghikkhalatyan5590
    @astghikkhalatyan5590 3 ปีที่แล้ว +2

    Հրաշք երգ, սրտիցս էր❤💗💓

  • @NaneWarGoddess
    @NaneWarGoddess 10 ปีที่แล้ว +4

    HAYRIG xxxxxxxx

  • @nlovem333
    @nlovem333 11 หลายเดือนก่อน +1

    😢😢😢😢😢😢

  • @anjelvardanyan6984
    @anjelvardanyan6984 ปีที่แล้ว +1

    ❤❤❤❤❤❤

  • @husahatchaynik-jc4yo
    @husahatchaynik-jc4yo 8 หลายเดือนก่อน

    ❤❤❤❤❤❤❤