Deep Parenting | ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 8 ก.ย. 2024
  • Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բացակա» չստանալու մասին։
    Այսպիսով, սիրելի մարդիկ, փակում ենք մեր 1-ին եթերաշրջանը՝ 32 որակյալ զրույցներով ծնողության խորքերում թաքնված դժվարությունների և երջանկությունների, ստացված ու չստացված փորձառության, բացահայտումների ու իմաստությունների մասին։ Շտապե՛ք լրացնել բացը՝ լսեք դեռ չլսած էպիզոդները, քանի ոև սեպտեմբերից սկսում ենք 2-րդ՝ նորություններով ու թարմ միջավայրում եթերաշրջանը։
    ------------
    📢 Իմ հայտարարած դասընթացը՝ bit.ly/46zbz8f
    3-4 և 5․5-6 տարեկան երեխաների համար
    (ովքեր այս սեպտեմբերին գնալու են մանկապարտեզ կամ դպրոց)
    ------------
    Deep Parenting | Ծնողությունը խորքից
    Սրտին ու մտքին դիպչող զրույցներ
    🔴TH-cam bit.ly/3PxYd5p
    🟢Spotify spoti.fi/3ZcyMth
    🟣Apple Podcasts apple.co/3sKFYki
    🌐 / deep_parenting
    🌐 / deepparentingam
    ____________________
    ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
    ⬜ Yeremyan Products
    Անարատ ու բարձրորակ կաթնամթերք սեփական ֆերմայից
    yeremyanproduc...
    / yeremyanproducts
    / yeremyan.products
    🟨 ԱրարատԲանկ
    Ձեր ընտանիքի ֆինանսական գործընկերը՝ փոքր խնայողություններից մինչև մեծ նպատակներ
    www.araratbank...
    bit.ly/AraratM...
    / araratbankofficial
    / araratbank
    🟩 Libra Psychological Support Center
    / libra_psychological_su...
    / librapsychology
    ____________________
    Հետևե՛ք Parenting School Armenia-յին
    / parentingarmenia
    / parentingarmenia
    ____________________
    0:01 Անոնս․ կարևորը մեկ րոպեում
    2:06 Հյուրի մասին, ողջույն
    3:03 Մամայական առաջին փորձառության մասին
    11:39 Անպայմանական սիրո բարդությունները
    16:26 Նորածնության շրջանի ցավոտ կողմերը
    23:63 Նորածինների հետ հաղորդակցվելու ձևերը, «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստը, արդյո՞ք ոչինչ չի հասկանում
    32:77 Շաբաթ-կիրակիները ընտանիքի համար են
    39:64 Ի՞նչ են տանում և տալիս երեխաները
    43:27 Խորացանք ժամանակակից սեռական և child-free միտումների մեջ
    51:04 Երեխա ունենալու առավելությունները
    53:45 Մասնագիտական ծրագրերի և ընտանիքում հանկարծ բացակա չստանալու մասին

ความคิดเห็น • 104

  • @OhanyanAnush
    @OhanyanAnush หลายเดือนก่อน +13

    Կախարդված եմ Շուշանով,հմայք,համեստություն,էնքան եմ ոգեշնչվում,որ կան էսպիսի հայեր,կատարյալ ներդաշնակություն

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Վախ, ապրեք, ուղարկենք Շուշանն էլ կարդա )) ❤️

  • @narinehakobyan675
    @narinehakobyan675 หลายเดือนก่อน +6

    Ժողովուրդ դուք էս ի՞նչ եք անում։
    Չեմ դադարում հիանալ ձեր մեկը մեկից հրաշք հարցազրույցներով։
    ❤❤❤❤❤

  • @narinekhurshudyan6069
    @narinekhurshudyan6069 10 วันที่ผ่านมา +1

    Ինչ հաճելի և բովանդակալից զրույց , միևնույն ժամանակ շատ կիրթ զրուցակիցներ։ 👏👏

  • @lianagorginyan5937
    @lianagorginyan5937 หลายเดือนก่อน +13

    Շատ զգացված եմ իսկապես անկեղծ ու բազմերանգ կողմեր նկարագրող զրույցի, հասկացման ու փոխաջակցման, համարձակ զրույցի համար։ Շատ գեղեցիկ էր, շնորհակալ եմ ❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Մենք ենք շնորհակալ բարի խոսքերի համար, Լիանա ջան ❤️

    • @annaavetisyan3424
      @annaavetisyan3424 หลายเดือนก่อน

      I’m 😊

  • @nushkaanushka2174
    @nushkaanushka2174 หลายเดือนก่อน +6

    Նախ ասեմ, որ սիրով եմ նայում Ձեր եթերները ու կարծես ամեն անգամ մի նոր բան ինձ համար հայտնաբերում եմ։ Սրտիս այնքան կպնող քննարկումներ են լինում, որ շատ անգամներ ես ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի հետ խոսելու, մտածել եմ որ ինձ անադեկվատ մարդու տեղ կդնեն։ Շնորհակալություն այս շատ կարևոր հաղորդումների համար❤❤❤

  • @goharamiraghyan4448
    @goharamiraghyan4448 หลายเดือนก่อน +6

    Ձեր հաղորդումները լսելուց հետո երեխաներիս մի տեսակ ավելի շատ եմ սիրում ու ավելի գիտակցված 🫶🫶🫶

  • @user-fo1lc1yw2p
    @user-fo1lc1yw2p หลายเดือนก่อน +7

    Շատ դեպքերում, այդ թվում նաև իմ, տան մեծերը, ավելի շատ վնասում քան օգնում են իրենց "խրատներով", և ինչքան շատ չլսենց մեր մայրական բնազդին, այդքան շատ ենք հետո տանջվելու երբ հետհայացք գցենք։ Իմ բալիկը լացում էր, ինձ ասում էին կաթդ քիչ ա, չի կշտանում։ միայն հետո ամեն ինչ իրար կապելով հասկացա, որ ուղղակի բալիկի քնի ռեժիմն էր խախտվել

  • @angri9622
    @angri9622 หลายเดือนก่อน +4

    Оооо, огромное спасибо за то , что пригласили Шушан. Обожаю её, очень скучаю по её проекту. Есть люди, которые с первого взгляда покоряют наши сердца ❤❤❤❤❤❤ Шушан восторг!!!🥰 восхищаюсь 🌸🌸🌸

  • @tatev9679
    @tatev9679 หลายเดือนก่อน +7

    Շատ հետաքրքիր զրույց էր, ու էնքան ուրախ եմ,որ Շուշանը խոսեց նաև մայրության էն մութ կողմերի մասին,որոնց մասին շատ քչերն են խոսում:
    Այո, շատ ժամանակ մամայությունը միայն ուրախ օրերի մասին չի ցավոք: Շուշանի նկարագրած համարյա բոլոր զգացմունքները ես ինքս ապրել եմ:
    Շնորհակալություն էսքան ռեալիստորեն ու անկեղծ խոսելու համար:
    Ու դե իհարկե անհամբեր սպասելու եմ երկրորդ եթերաշրջանին❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Գրկեցինք ձեզ ամուր, Տաթև ջան, շնորհակալ ենք բարի խոսքի համար ու որ մեզ հետ եք ❤️

  • @anahitkilichyan9325
    @anahitkilichyan9325 หลายเดือนก่อน +8

    Միշտ վայելում եմ ձեր զրույցները,իսկ Շուշանի հաղորդումները շատ եմ կսրոտել

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +2

      Շնորհակալ ենք, մենք էլ ենք սպասում, ու ծիտիկները հուշել են, որ Շուշանի հաղորդումը շարունակություն է ունենալու ❤

  • @Elen771000
    @Elen771000 หลายเดือนก่อน +5

    Շաաատ եմ սիրում Շուշանին։ Շնորհակալ եմ հրաշալի հաղորդմաբ համար❤

  • @anahitsuqiasyan974
    @anahitsuqiasyan974 หลายเดือนก่อน +4

    Աննա ջան կրկին ու կրկին շնորհակալ եմ , հիանում եմ ձեզնով ավելի եւ ավելի, որքան անկեղծ ու ձևականություններից դուրս ,ուսուցանող ,նորը նորովի հայացքով դիտելու , առողջ զրույց էր,,,
    Ձեզ և Ձեր թիմին մեծ հաջողություններ, թող ձեր մտքի թռիչքները ամբողջովին իրականանան ու ավելի լայն գաղափարներ ծնվեն ու շարունակաբար ի կատար ածվեն,,,,
    Անհամբեր կսպասեմ նոր եթերաշրջանին ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤🎉

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Շնորհակալ ենք, սիրելի Անահիտ, ու երջանիկ, որ ձեզ նման մարդիկ են հավաքված այս ծնողավարական համայնքում։

  • @ninahakobian7803
    @ninahakobian7803 หลายเดือนก่อน +9

    Դուք իրոք շատ բան փոխում եք։ Մաղթում եմ հաջողություն ձեր Աստվածահաճո գործում❤

  • @tatevaghanyan8000
    @tatevaghanyan8000 หลายเดือนก่อน +5

    Ձեր հաղորդումներից հետո մի բան հաստատ իմ մոտ փոխվում է❤

  • @kristinashegoyan9515
    @kristinashegoyan9515 หลายเดือนก่อน +2

    Իսկապես շատ մեծ գործ եք անում, շատ մեծ։ Ձեր հյուրերին լսելիս ամեն անգամ կարծես ինձ՝ որպես ծնող նորովի բացահայտեմ։ Եվ նաև շատ կարևոր մի բան, որ սկսում եմ ընդունել իմ ծնողավարության բացասական կետերը կամ գուցե թերացումները և գիտակցելով փորձում եմ աշխատել և հնարավորինս շտկել դրանք։ Անչափ շնորհակալություն Աննա ջան❤❤❤

  • @user-gc4dz9vl5d
    @user-gc4dz9vl5d หลายเดือนก่อน +5

    Ребёнка обязательно надо хвалить, это самооценку повышает.
    С не терпением буду ждать❤.

  • @anoushikharutyunyan9977
    @anoushikharutyunyan9977 หลายเดือนก่อน +6

    Գեթ մեկ հաղորդում չի եղել, որ կեսից չհետաքրքրի։ Միշտ մի շնչով դիտում եմ։ Շատ նոր բաներ եմ բացահայտում ինքս իմ մեջ։
    Առաջին 6 ամսվա մասին շնորհակալություն, որ հենց այս քողով խոսվեց, որովհետև շատերը խուսափում են մայրության դժվարությունների մասին բարձրաձայնել` երևի վախենալով, որ ճիշտ չեն ընկալվի։ Ինքս առաջին 6 ամսում նման դժվարություններ չեմ ունեցել։ Ինձ մոտ շատ հարթ ա գնացել, թե էմոցիոնալ, թե ֆիզիկապես, որովհետև երևի և բալիկիս լեզուն էի լավ հասկանում, և էնքան էի հոգնել ակտիվ կյանքից, որ էդ կտրվածությունն ինձ դուր էր գալիս, բայց վստահաբար գիտեմ, որ մեծ մասամբ կանայք բավական բարդ փուլ են անցնում։
    Աննա ջան, շատ շնորհակալ եմ էս տաքուկ, անկեղծ, առողջ ու թևեր տվող, ապրեցնող շարքի համար։ Թող հարատև լինի ❤։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Մենք ենք շնորհակալ, Անուշիկ ջան, բարի խոսքերի ու այս փոքրիկ, բայց ծնողության խորքերից իրար շուրջ հավաքված համայնքում լինելու համար։

  • @christinesimonian2916
    @christinesimonian2916 หลายเดือนก่อน +2

    Անպայման կշարունակեք❤❤❤❤ դուք սեր եք տածում , վստահություն, կյանք, ճիշտ ապրելու կանոններ❤❤❤

  • @susannaaydinyan8595
    @susannaaydinyan8595 หลายเดือนก่อน +1

    Հիացած եմ Շուշաննայով ու իր մտքերով,այո գերագույն երջանկություն է մայր դառնալն ու լինելը😘

  • @lusikkarapetyan7797
    @lusikkarapetyan7797 หลายเดือนก่อน +5

    Ուխ, շատ սիրված հյուր❤ Էնքան հետաքրքիր է լսել ձեր (թիմի) հյուրին։ Էն որ իմ սրտից էր խոսում՝ ծնողավարության թէ դժվարությունների և թէ դրական կողմերի մասին❤
    Շաաաատ եմ խնդրում, քանի դեռ Շուշան ՌաՖայելյանը Հայաստանում է, մեկ անգամ էլ հրավիրել ձեր հաղորդմանը որպես հյուր։ Տպավորություն էր, ասես մի բան կիսատ մնաց՝ չասված, չխոսեցված ասելիք կար կարծում եմ։
    Էլի ու էլի խորհին շնորհակալությունս եմ հայտնում ձեր ամբողջ թիմին այս «ապագայաստեղծ» գործի համար)))❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Շնորհակալ ենք արձագանքի ու բարի խոսքերի համար ❤

  • @Harry_Potter233
    @Harry_Potter233 หลายเดือนก่อน +3

    Շատ եմ հավանում Շուշանին և ձեր հաղորդումը❤️։Սիրով կսպասենք 🥰

  • @htchtc6081
    @htchtc6081 หลายเดือนก่อน +2

    Բացառիկ հաղորդում։
    Արտակարգ հյուրեր։Խելացի Աննա։
    Շնորհակալ եմ հաղորդաշարի համար🎉❤❤❤❤❤

  • @tatevikphilipp
    @tatevikphilipp หลายเดือนก่อน +3

    Շուշանին տեսա ու գլխումս միանգամից միացավ. Շու-շու-շու-շու, շու- շու-շու 😊 🎶
    Շատ եմ սիրում Շուշանին։ 🤍

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Ահա, ասե՞ք )))) առանց Շու-շու-շու-ի երաժշտության Շուշանին ընկալելը դժվար է ))

  • @luigi0828
    @luigi0828 หลายเดือนก่อน +2

    Inch lavn es Shushan jan

  • @anjela8965
    @anjela8965 หลายเดือนก่อน +4

    Իմ սիրելիներ, էնքան շնորհակալ եմ ձեզ, սիրով ու կլանված լսում եմ, դուք ինձ անշահախնդրորեն օգնել էք նաեւ անձնական հարթակում: Ջեր ողջույններ Մոսկվայից է:

  • @anahitnavasardyan3661
    @anahitnavasardyan3661 27 วันที่ผ่านมา +2

    Շուշանի հարցազրույցներին կարոտել էինք ❤

  • @shushanayvazyan4201
    @shushanayvazyan4201 หลายเดือนก่อน +3

    Աննա ջան, Դուք իսկապեեես ահռելի աշխատանք եք կատարում և շաաատ մեծ լավ փոփոխությունների առիթ եք լինում։ Անչափ շնորհակալ եմ այս հրաշք հաղորդումների համար։ Յուրաքանչյուր հաղորդման օրվան ինչքաաան անհամբեր ենք սպասում ամուսնուս հետ և ինչքան ենք ուրախանում, երբ կեսօրին հիշում ենք, որ այդ օրը Ձեր հաղորդման օրն է։ Սիրով կսպասենք Ձեր հաջորդ եթերաշրջանին։ ❤❤❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Վախ, Շուշան ջան․․․ ինչքա՜ն հաճելի ու կարևոր բան գրեցիք․․․ իսկ էն, որ ամուսնու հետ եք նայում, մի այլ տեսակի ուրախություն է ❤️

  • @anahitkilichyan9325
    @anahitkilichyan9325 หลายเดือนก่อน +6

    Այնքան կարևոր հաղորդաշար❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Շնորհակալություն, Անահիտ ջան ❤

  • @emmazhamharyan8442
    @emmazhamharyan8442 หลายเดือนก่อน +2

    Աննա ջա՜ն, ինչքաան ջերմ, իսկական ու սիրով լի մարդ եք, ինչքան հանգիստ՝ նույնիսկ էն հոգին կրծող խնդիրների մասին խոսելիս։
    Ի դեպ, շատ հետաքրքիր ա, որ Շուշանը մամա լինելու ամենաբարդ որ ցավոտ, չհասկացված կողմերից էր խոսում, բայց իսկապես դրանով անգամ մոտիվացնում բալիկ ունենալու ։
    Շնորհակալություն նման որակի համար ։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Ի՜նչ լավ է, Էմմա ջան, ուրախ ենք, որ հավանել եք։

  • @melanyahayrapetyan1622
    @melanyahayrapetyan1622 หลายเดือนก่อน +3

    ❤Շատ եմ սիրում ձեզ, շատ շնորհակալ եմ ու սպասում եմ նոր եթերաշրջանին❤Շուշան ջան❤

  • @annaharutyunyan3710
    @annaharutyunyan3710 หลายเดือนก่อน +2

    Շատ շնորհակալ եմ անկեղծ, սիրուն զրույցի համար։
    Շատ կարևոր հաղորդաշարի շատ նուրբ ու գեղեցիկ, ճշմարիտ ու անկեղծ ամփոփում ստացվեց։
    Հետաքրքրությամբ սպասում եմ նոր եթերաշրջանին։

  • @MeHovsepyan
    @MeHovsepyan หลายเดือนก่อน +2

    շատ կանայք չեն ամուսնացել բայց երազում են երեխա ունենալու մասին։ Հրավիրեք կանանց ովքեր համարձակվել են այդ քայլին գնալ, հետագայում երեխայի հարցերին պատասխանել և այլն։ Շատ լավ օրինակներ կան օրինակ շոու բիզնեսում

  • @HasmikHakobyanphotography
    @HasmikHakobyanphotography หลายเดือนก่อน +6

    Ծնողավարությունը լավ բան է երբ ընտրում ես լինել ծնող,եւ չայլդֆրի լինելն է նորմալ ու լավ,եթե դա ես ընտրել ❤

  • @rimabalyan3670
    @rimabalyan3670 หลายเดือนก่อน +2

    Իմ ամենասիրելի հարազրույցավարն է Շուշանիկը: Ինչպես միշտ ընտրում եք որակով ու ասելիքով հյուրեր Աննա ջան: Շատ տաաբեր էմոցիաներ եմ ունեցել հաղորդումը դիտելիս, բայց մեծ բավականություն էր, շնորհակալություն Ձեր կատարած մեծ աշխատանքի համար, իսկ երեխաները դա ամենամեծ հարստությունն ու օրհնությունն է, որ Աստված կարող է մեզ շնորհել🙏🙏

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Շնորհակալ ենք բարի խոսքի համար, Ռիմա ջան, ու որ միշտ մեզ հետ եք ❤️

  • @arpinenajaryan193
    @arpinenajaryan193 หลายเดือนก่อน +2

    Շուշանին շատ եմ սիրում❤ Շատ անկեղծ ու նուրբ թեմաններից խոսեց նա,էնքան իմ սրտից էր😘շնորհակալ եմ,այս հիասքանչ պոդկաստի համար:

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Մենք ենք շնորհակալ, Արփինե ջան, բարի խոսքի ու մեզ հետ լինելու համար ❤️

  • @anuta0809
    @anuta0809 หลายเดือนก่อน +5

    Как честно, о материнстве 😢 спасибо

  • @anushyughurjyan6937
    @anushyughurjyan6937 หลายเดือนก่อน +3

    Ամենալավ հաղորդումներից մեկն էր❤։

  • @mariannaatshemyan6259
    @mariannaatshemyan6259 หลายเดือนก่อน +3

    Օգտակար հաղորդաշար։ 👏Կարծես եթերաշրջանի ամփոփում լիներ, ծնողավարության բոլոր հաճելի, միևնույն ժամանակ թաքնված դժվար կողմերով։ Հյուրի միջոցով մենք` ապագա մայրիկներս կարծում եմ հոգեպես ավելի ենք պատրաստվում մայրության։ 😊

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Շնորհակալ ենք, Մարիաննա ջան, սրանից ավել ոչինչ ցանկանալ չէինք ուզի այս փոդքաստից ❤️ Այո, իսկապես ամփոփեցինք, սպասենք նոր եթերաշրջանի )

  • @merinerkararyan1278
    @merinerkararyan1278 25 วันที่ผ่านมา +2

    👍👍👍

  • @lusinekirakosyan749
    @lusinekirakosyan749 19 วันที่ผ่านมา +2

    Էս ինչ լավ զրույց է❤❤, շատ գրագետ, ուսուցանող, իմ համար ճիշտ, ձեր բոլոր մտքերը կիսում եմ, համաձայն եմ հնչած բոլոր կարծիքների հետ, լսել եմ մեծ հետաորքրությամբ, շատ լավ հաղորդում է❤❤

  • @lusi20.12
    @lusi20.12 25 วันที่ผ่านมา +2

    ❤❤❤

  • @arpinegurgenyan8607
    @arpinegurgenyan8607 หลายเดือนก่อน +2

    Շնորհակալ եմ, հետաքրքիր և ինֆորմատիվ էր։

  • @mariambadiryan4870
    @mariambadiryan4870 หลายเดือนก่อน +3

    Վայ, էս ինչքան բարձրաձայնեցիք էն, ինչը ես մտածում եմ պրոպագանդայի մասին։ Մերսի 🎉

  • @karinebalayan8522
    @karinebalayan8522 หลายเดือนก่อน +2

    Ինչքան հաճելի ու անհրաժեշտ թեմաներ են, բայց ինչպես մուտքագրել գոնե նորաստեղծ ընտանիքներում❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Սիրելի Կարինե, ներմուծել կարող եք միայն համբերատարությամբ ու հետևողականությամբ ) այլ դեղատոմս չկա։ Եվ, իհարկե, որ դա լինի ձեր կշռադատված որոշումը, այլ ոչ զուտ տենդենցների ազդեցության տակ։

  • @elenmur1811
    @elenmur1811 หลายเดือนก่อน +2

    Հմայիչ հյուր,ում հաճելի էր տեսնել։Շնորհակալություն անկեղծության համար։

  • @arpiohanyan8837
    @arpiohanyan8837 หลายเดือนก่อน +2

    շատ հուզիչ զրույց էր, մայրության ասպեկտի ռեալիստական ու գիտակցված մոտեցմամբ

  • @lilithmelkonyan6603
    @lilithmelkonyan6603 หลายเดือนก่อน +2

    Ամենալավերից: Իմ մտքերն են նաև, էնքան գույներ կան, որ հնարավոր չի բացահայտել առանց երեխաների: Ու ամեն հաջորդի հետ ավելի ու ավելի..❤

  • @kristinahunanyan2643
    @kristinahunanyan2643 หลายเดือนก่อน +5

    Աննա ջան, ողջույն։ Դուք այս փոդքասթը անում եք, որովհետև դրա կարիքը կա։ Ձեր ամուսնու հետ հետերոսեքսուալ հարաբերությունների մասին պաստառ չեք պատրաստում և գնում ցույցերի, որովհետև երբ փողոցում իրար ձեռք բռնած քայլեք, համբուրվեք, ամուսնանաք և երեխաներ ունենանք, ոչ ոք ձեզ դրա համար չի հայհոյելու, չի ծեծելու, Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները ձեզնից երես չեն թեքելու, սոցիալապես ձեզ չեն չեղարկելու, ձեր երեխաներին մանկուց չեն պիտակավորելու։ Այ եթե նման բաներ անեին ու էդ խնդիիներն ունենայիք, վստահ եմ` պաստառով կգնայիք ցույցի կամ փոդքասթ կնախաձեռնեիք, որովհետև դրա կարիքը կլիներ։ )) Կամ վստահ չեմ, որովհետև ցույցի գնալով կդառնայիք տեսանելի, իսկ էդ խեղճ մարդիկ հաճախ 40֊50 տարեկան են ու թաքուն են պահում իրենց ինքնությունը, որովհետև պատրաստ չեն օրինակ ընտանիքի կողմից մերժվելուն։ Քանի՞ ժամ եք նման կյանքով ապրել, որ էսքան հեշտ ու հանրային կերպով քննադատում եք նրանց գոյության իրավունքի պայքարը։
    Ինչ վերաբերում է չայլդֆրիներին, այս թեմայի շուրջ ևս աղավաղված են Ձեր տեղեկությունները։ Չայլդֆրի (էս բառը հեչ չեմ սիրում, ի դեպ) լինում են շատ տարբեր պատճառներով։ Շուշանի նշած 50֊60 տարեկան կինը, որ այսօր փոշմանել է երեխա չունենալու համար, նույնպես չայդֆրի է։ 😊 Երբ Շուշանն ասում է` 《էնպես չի, որ կամավոր ու գիտակցաբար որոշել էր լինել չայդֆրի, բայց հիմա փոշմանել ա》, այսինքն որևէ մեկը զենքով ստիպել է, որ երեխա չունենա՞, հղիացել է, զոռով տարել են աբորտի՞։ Չէ, Շուշան ջան, ցավում եմ, որ փոշմանել է, որովհետև պատկերացնում եմ, թե ոնց է նեղվում, բայց էդ կանայք ժամանակին հանգամանքների բերումով եղել են չայդֆրի, ու դա եղել է իրենց կամավոր, գիտակցված ու այդ պահին եղած լավագույն որոշումը` գուցե ի օգուտ երեխային։
    Աննա ջան, օրինակ ես էլ չեմ ուզում երեխա, որովհետև նախ մենակ եմ և չեմ ուզում իմ կայֆի կամ հարմարության համար երեխաս անհայր մնա, որ հարցնի` հերս ուր ա, կարծում եմ այդ հարցի անկեղծ պատասխանը շատ անհարգալից կլինի իր հանդեպ (բալես, ես մենակ էի, ուզում էի քեզ ունենայի, մեծ սեր ունենայի ու մտածեցի ջհանդամ, թե դու ամբողջ կյանքում կամ շատ երկար հորդ պակասից չես մզզալու), և հետո էն մտքից, որ ինքն ինչ֊որ բաների կարիք շատ է ունենալու, ու ես դա չեմ կարողանալու նրան տալ, շատ եմ նեղվում։ Օրինակ Դուք օք եք շաբաթ֊կիրակին իրենց հետ չլինել ու աշխատել, ես օք չեմ։ Ոնց կարելի է էս երեխայակենտրոն մոտեցումն ունեցող մարդկանց չհասկանալ։ Ու Ձեր նշած 24/7 քարոզը ոչ մի տեղ չեմ տեսել, այլ հակառակը` 31 տարեկան սինգլ մարդ եմ, ինձ շրջապատս բառիս բուն իմաստով բռնաբարում է` մի հատ էրեխա ունեցի նախադասությամբ` թքած ունենալով իմ վրա էլ (ես դեռ հեջ), էդ խեղճ էրեխու վրա էլ, բայց մի օր չեմ տեսել, որ չայդֆրի մեկը հղի մարդուն ասի գնա աբորտ արա կամ պլանավորողին ասի` մի պլանավորիր։ )))) Էդ քարոզները որտե՞ղ են։ )) Ձեր պոդքասթն ավելի շատ է քարոզ, ուղղակի լավն այն է, որ հրաշալի քարոզ է։ )) ❤
    Բաաաաայց, քանի որ առաջին անգամ եմ գրում, եկեք մյուս կողմն էլ նշեմ։ Անարդար կլինի, որ էսքան ժամանակ լուռ ու սիրով հետևել եմ և բուն թեմայի կողքով անցնեմ։ Ես հայ լրագրողներին և հարցազրուցավարներին մեղմ ասած չեմ հարգում, որովհետև հյուրի հետ էթիկ ու էկոլոգիապես հիգիենիկ շփվելու մշակույթ չունեն և նրանց ստեղծած բովանդակությունը ոչ միայն որևէ օգուտ չի տալիս առանց այդ էլ ոչ կիրթ հասարակությանը, այլև ավելի է ամրապնդում անկրթությունը։ Ձեր լսելու ունակությունը, հյուրին անտակտ հարցեր չտալը շատ պրոֆեսիոնալ ու գեղեցիկ է, Աննա ջան։ Ձեր փոդքասթը իմ չայլդֆրի հալով լսում եմ մեծագույն հաճույքով։ )) Հիշում եմ, որ ամիսներ առաջ, երբ դեռ երեխա ունենալ ուզում էի, նույնիսկ Ձեր կայքում ծնողավարության դասերի գներն էի ուսումնասիրել և մտածում էի դիմել։ Շատ ուրախացել էի, որ նման բան կա երկրում։ Աննա ջան, կարծում եմ Հայաստանի և հայերիս համար շատ կարևոր գործ եք անում թե՛ փոդքասթի շրջանակներում, թե առավել ևս դպրոցի գործունեությամբ, ինչի համար շնորհակակ եմ։ Ինչ լավ կլիներ, որ երեխա պլանավորելուց առաջ դիմեին Ձեզ, ինչ առողջ հասարակություն կունենայինք մի 20֊30 տարի հետո։ Ձեր հյուրեին էլ են շատ լավը, այդ թվում` Շուշանը։ Էս մի քանի տարակարծությունը չհաշված` մեծ բավականությամբ լսեցի ձեր զրույցը։ Ձեր գործերին հաջողություն եմ մաղթում ու ևս մեկ անգամ շնորհակալություն։ ❤ Երկար ստացվեց։ Կարդացողներին համբերություն։ 😂

    • @annavelitsyan
      @annavelitsyan หลายเดือนก่อน +2

      Քրիստինա ջան, այնքա՜ն եմ ուզում ձեզ գրկել, հետո մի ժամ լուռ միասին նստենք ուղղակի, սուրճ խմենք, իսկ հետո մի քանի ժամ խոսենք։ Կարելի՞ է ))

    • @kristinahunanyan2643
      @kristinahunanyan2643 หลายเดือนก่อน +2

      @@annavelitsyan Աննա ջան, չկարողացա Ձեր մեկնաբանությունը սռտել։ )) Իհարկե կարելի է։ Սիրո՜վ։ ))

    • @annavelitsyan
      @annavelitsyan หลายเดือนก่อน

      @@kristinahunanyan2643կգրե՞ք ինձ info@parenting.am-ին, պայմանավորվենք ))

  • @taguhigharagyozyan3410
    @taguhigharagyozyan3410 หลายเดือนก่อน +4

    Ինչ անկեղծ եք, աղջիկներ 🥰
    Շնորհակալություն ❤️

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Ձեր շնորհակալություն բարի խոսքի համար, սիրելի Թագուհի ❤

    • @taguhigharagyozyan3410
      @taguhigharagyozyan3410 หลายเดือนก่อน

      @@ParentingSchoolArmenia ❤️

  • @susannamkrtchyan453
    @susannamkrtchyan453 หลายเดือนก่อน +2

    Շնորհակալ եմ Աննա ջան,ապրեք միշտ գեղեցիկ և իմաստալից զրույցի համար,9թոռնիկների տատիկ եմ,լսում եմ մեծ սիրով,,,շարունակեք անպայման

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Սիրելի Սուսաննա, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, որ անգամ ձեզ սա հետաքրքիր է դեռ, թեև արդեն թոռնիկներ ունեք )

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 หลายเดือนก่อน +2

    Անպայման սեր. շատ տարողունակ է ու հասկանալի։

  • @susanhakobyan676
    @susanhakobyan676 หลายเดือนก่อน +2

    Հուզիչ էր ,շնորհակալություն❤։

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 หลายเดือนก่อน +2

    Կյանքը շրջապտույտ է, թեմաները` հավերժ։ Կարևորը բովանդակությունն է ու անկեղծությունը։

  • @maryg2028
    @maryg2028 หลายเดือนก่อน +2

    Knereq latinatari hamar
    Shat shat lavn eq
    Apreq shat es haxordashari hamar
    Shat shat sirum u anhamber spasum enq nor haxordumneri
    Erexanere kyaaaanq en

  • @gayanegevorgyan4934
    @gayanegevorgyan4934 หลายเดือนก่อน +2

    Հրաշալի էր, անհամբեր կսպասեմ🥰

  • @anighazaryan6455
    @anighazaryan6455 หลายเดือนก่อน +2

    Շատ հաճելի էր լսել երկուսիդ էլ ❤️✨

  • @arevikmanvelyan272
    @arevikmanvelyan272 หลายเดือนก่อน +2

    👏🏻👏🏻👏🏻

  • @emmazhamharyan8442
    @emmazhamharyan8442 หลายเดือนก่อน +5

    Ֆրանսիայում երեխաների հանգիստ նստել/պառկելու թեմայի շուրջ հետաքրքրիր ուսումնասիրություն կա այս գրքում «Французские дети не плюются едой. Секреты воспитания из Парижа», Памела Друкерман , խորհուրդ կտամ ընթերցել, մեզ համար բավական թարմ մտքեր ու մոտեցումներ կան։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน +1

      Վայ, ի՜նչ հետաքրքիր է․․․ անպայման կարդալ է պետք։ Մեր ինստագրամի էջում էլ կտարածենք։

  • @heghinetandilyan756
    @heghinetandilyan756 หลายเดือนก่อน +2

    Ոնց եմ հասկանում ձեր զգացողություները, բայց հիմա հասկանում եմ,որ մենակ ես չեմ եղել ու դադարում եմ մեղադրել,բայց զղջումը չի անցնում

  • @liannahovhannisyan3094
    @liannahovhannisyan3094 หลายเดือนก่อน +3

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 หลายเดือนก่อน +2

    Դանդաղ, բայց կրթվում ենք։ Կամք, ջանք ու համբերություն։

  • @gayanemiqayelyan4531
    @gayanemiqayelyan4531 13 วันที่ผ่านมา +2

    հաճելի էր լսել …

  • @hasmiktorosyan934
    @hasmiktorosyan934 หลายเดือนก่อน +2

    Inch hetaqrqir e, Shushan Rafayelyanin misht havanel em, bayc hima, erb lseci iren, haskaca, chem sxalvel

  • @lusinetunyan
    @lusinetunyan หลายเดือนก่อน +2

    Էնքաաան հաճելի էր լսել 😍🤗

  • @anjikisaxanyan9784
    @anjikisaxanyan9784 หลายเดือนก่อน +2

    Անհամբեր կսպասենք 🎉

  • @mariamavetisyan93
    @mariamavetisyan93 หลายเดือนก่อน +2

    21ում մամա եմ դարձել :Էնքան մտքեր եմ հավաքում ,որ իմ աղջկան մամա դառնալուց առաջ ասեմ :Ու հա ,մեղադրում եմ մամայիս ,որ չէր խոսում ,չէր ասում ինչ է ի նձ սպասվում երեխա ունենալուց հետո։

  • @user-dv4ci4de8m
    @user-dv4ci4de8m หลายเดือนก่อน +2

    Ես էլ եմ մենակ խնամել երեխայիս,ու շատ տագնապներով,դժվար հոգեբանորեն

  • @terezaarevyan810
    @terezaarevyan810 หลายเดือนก่อน +2

    👍👍👍❤️❤️

  • @kristinehovhannesyan3547
    @kristinehovhannesyan3547 หลายเดือนก่อน +3

    Kxndrem kanchek derahasi mamay xndrum em

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  หลายเดือนก่อน

      Շատ ունենք դեռահասների ծնողների հետ փոդքաստեր, թերթեք, կգտնեք, ու այո, արժի լսել, այլ քննարկումներ են այնտեղ )

  • @alvardturfandaryan
    @alvardturfandaryan หลายเดือนก่อน +3

    Շուշանը ինձ շատ է դուր գալիս,բայց ինձ խանգարում էր անգլերեն բառերը

  • @elengalstyan2736
    @elengalstyan2736 หลายเดือนก่อน +5

    Երեխայի ինքնուրույն զբաղվելու հետ կապված մի հատ հարց-comment: Ես իմ բալիկի հետ խաղացել եմ ու էլի միայնակ ենք եղել ու միշտ խոսլ եմ, ինքը բավականին զարգացած ու հետաքրքիր 3 տարեկան մարդա, բայց միևնույնն է, ինքնուրույն չի խաղում նույնիսկ այգում: Ինձ էլ «մեղադրում են», որ շատ եմ զբաղվել իր հետ, ու դա դրա հետևանքն է: Ուզում եմ հասկանալ ո՞րն է այդ սահմանը:

    • @angelasargisian921
      @angelasargisian921 หลายเดือนก่อน +3

      Վստահեք ձեր ինտուիցիային։ Իմ երեխան էլ է այդպիսին, չնայած, որ ես ձեր պես չեմ խաղացել իր հետ։ Մտածել եմ, որ ինձանից չստանա, կգնա դեպի ուրիշ երեխաները, բայց ամեն ինչ լինում ա էն ժամանակ, երբ լինումա։ Ու պետք չի համարել, որ մեզանից էդքան բան կախվածա։) Կա պարզապես մարդու տեսակ․ Մեր երեխաներն էլ տենց մարդիկ են😊

  • @nornanna
    @nornanna หลายเดือนก่อน +2

    Վախ կողքի ձայնի մասին ասացիք, թրիգերներս ակտիվացան 😂

  • @marogrigoryan398
    @marogrigoryan398 หลายเดือนก่อน +2

    Ոչ թե համբյուրել, այլ' համբուրել

  • @ruzanvaragavan5856
    @ruzanvaragavan5856 24 วันที่ผ่านมา

    Մի զլացեք ու հարցրեք Ձեր մայրերին թե ինչ դժվար է եղել իրենց ծնողավարությունը 35-40 դարի առաջ՝ նո փամփերս, նո բլենդեր, նո պատրատտի տարբեր պյուրեներ, առանց ավտոմատ լվացքի մեքենա ու հաճախ նաեւ ձեռքով լվանալ խանձարուրներ, 40-50 հատ օրական ու դրա հետ կապված այլ ծանր աշխատանքներ ու դա արվել է անտրտունջ ու մեծ սիրով։ Ու մեծացրել են Ձեր նման զավակներ։ տեսնենք դուք նման ձեւով հաջողելու եք Ձեր ծնողների արածը։ մի տեսակ էս նոր սերնդի մամաները երեխա ունենալուց հետո էլ ուզում են նսխկին տժժսցող կյանքը վայելել։ մոռանում են որ փոխվել է իրենց կյանքը։ ամբողջովին ու նախորդ կյանքի գնացքը սլացել է

  • @elenmur1811
    @elenmur1811 หลายเดือนก่อน +4

    …Եվ անվարան դեմ խոսեք անպտղության քարոզին։Հայ ազգն իրեն նման «շռայլություն» թույլ տալ չի կարող։

  • @arevik986
    @arevik986 หลายเดือนก่อน

    Karox eq haykakan hogebanakan grqer xorhurd tal ?