Օժիտ ստացած հնդկահավը՝ բիզնեսի սկիզբ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 18 พ.ย. 2024
  • Այսպես արդեն 30 տարի է՝ տիկին Արմիդան ամեն օր աշխատում, խնամքով կերակրում է «ոչ այնքան հեշտ պահվող» հնդկահավերին։ Ասում է՝ չմոռանանք, որ օրվա մեջ մեկ ժամ էլ պիտի պարտադիր զբոսանքի գնան․ «ոչխարների նման սիրում են արածել»։ Շատ տարիներ առաջ տատիկից օժիտ ստացած հնդկահավը Արմիդայի համար դարձել է թռչնաբուծությամբ զբաղվելու պատճառ։ Հենց տատի տված խորհուրդներին հետևելով և տարիների փորձով, տնային տնտեսուհին արդեն լիովին «հասկանում է հնդկահավերի լեզուն»․ խնամելը ժամանակատար է, բայց ձեռնտու։
    «Ասես իմ շներն են․ մի անծանոթ մարդ է մտնում բակ, տեղում ձայն են հանում։ Ի դեպ, նաեւ հագուստով են ճանաչում։ Եթե նոր հագուստով եմ լինում, որը դեռ չեն տեսել, նույն կերպ են արձագանքում, մինչև սկսում են հարմարվել նորին։ Երբ ամուսինս է կանչում, տեղից չեն շարժվում, իսկ երբ ես եմ ձայն տալիս ցանկացած հեռավորությունից, հավաքվում են։ Սովորում են մեկին ու վերջ․ բա, որ ասում եմ հավատարիմ շներս են...»,- կատակում է նա։
    Ասում է, թե «շատ պահելու թամահ չունի, կբարարվի տարեկան 30 գուլի պահելով, բայց ընդհանուր առմամբ ձեռնտու բիզնես է»։
    Ավելին կարդացեք mediapoint.am/... կայքում

ความคิดเห็น •