Լոռու մարզի դատախազ Ա.Շահբազյանը թաքցրել է դատապարտյալների անորակ սննդի գումարները յուրացնելու դեպքը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 พ.ค. 2024

ความคิดเห็น • 4

  • @erikeghinyan9842
    @erikeghinyan9842  14 วันที่ผ่านมา +2

    Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը կատարելով վերեվների հրահանգը-դատապարտյալների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ իմ հաղորդումը միտումնավոր թողել է անհետեվանք, իմ հաղորդումը չի ուղարկվել քննչական կոմիտե, իմ հաղորդման կապակցությամբ նույնիսկ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել եվ վերեվներից եկած հրահանգով իմ հաղորդումը թողնվել է անհետեվանք, որպեսզի չբացահայտվի իշխանական պաշտոնյաների կողմից դատապարտյալների սննդի գումարները յուրացնելու հանցագործության դեպքը: Եթե այդքան արդար եք, ապա ինչու պատշաճ ընթացք չեք տալիս իմ հաղորդմանը?, եվ իմ հաղորդմանը պատշաճ ընթացք չտալը կասկածի տեղիք է տալիս, որ իսկապես իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ թաթախված են դատապարտյալների սննդի գումարները յուրացնելու հանցագործության մեջ: Եթե դուք իսկապես արդար եք, ապա հանգիստ կարող եք սուտ մատնության հանցակազմով իմ նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել, ես որեվէ մտավախություն չունեմ: Պետությունը դատապարտյալների սննդի համար տարեկան պետբյուջեից դուրս է գրում 1 միլիարդ 303 միլիոն ՀՀ դրամ, սակայն այդ աստղաբաշխական գումարի մեծ մասը ամենեվին էլ դատապարտյալների սննդի վրա չի ծախսվում եվ յուրացվում է: Լավ կլիներ, որ այդ աստղաբաշխական գումարով զենք գնեին եվ Հայոց բանակը հզորացնեին, այլ ոչ թե որոշ պաշտոնյաներ յուրացնեին այդ աստղաբաշխական գումարները եվ մնաին անպատիժ: Հետաքրքիր է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ամբակում Գրիգորյանը եվ ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամենօրյա պարբերականությամբ կճաշակեին արդյոք դատապարտյալներին հատկացվող անորակ սնունդը?: Դատապարտյալները այդ անորակ սնունդը չեն ուտում եվ սնունդը մշտապես ավելանում է: Դատապարտյալներին դիտավորյալ անորակ սնունդ են տալիս, որպեսզի դատապարտյալները դա չուտեն, սնունդն ավելանա եվ սննդի ավելցուկով որոշ մարդիկ կարողանան խոզեր պահել եվ ստանալ ապօրինի եկամուտ: Դատապարտյալները առաջնորդվելով գողական կեղծ գաղափարներով-չգիտես ինչու անորակ սննդի մասին չեն բողոքում: Հատկանշական է նաեվ այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության 23.02.2023 թվականի 245-ն որոշմամբ սահմանված են դատապարտյալներին տրամադրվող սննդի օրական միջին չափաբաժինները: Մինչդեռ դատապարտյալներին հատկացվող սննդի ճաշացուցակով սահմանված սննդի չափաբաժինները չեն բխում Կառավարության 245-ն որոշմամբ սահմանված սննդի միջին չափաբաժիններից եվ դատապարտյալներին տրամադրվում է Կառավարության 245-ն որոշմամբ սահմանված քաշից ավելի պակաս քաշով սնունդ եվ այդ ամենի նկատմամբ դատախազության կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Այս մասին ես բողոք եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհ. Իրավ. Դատարան եվ դատարանը բավարարել է իմ բողոքը, որի արդյունքում նույնպես փաստվել է, որ դատապարտյալներին իսկապես տրամադրվում է Կառավարության 245-ն որոշմամբ սահմանված քաշից ավելի պակաս քաշով սնունդ, որը չի համապատասխանում Կառավարության 245-ն որոշմամբ սահմանված սննդի միջին չափաբաժիններին..... Երբ խոսքը դեռ բերանիցդ դուրս չի եկել-ինքն է քո գերին, իսկ երբ խոսքը բերանիցդ դուրս եկավ-արդեն դու ես քո խոսքիդ գերին... Ես իմ խոսքերիս գերին չեմ եվ ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր բառի ու իմ յուրաքանչյուր արտահայտության համար.... Հարգանքով ԷՐԻԿ ԵՂԻնՅԱն

  • @artursahakyan6927
    @artursahakyan6927 12 วันที่ผ่านมา +1

    ՑԱՎ ՈՒ ԴԱՐԴ Է

  • @artursahakyan6927
    @artursahakyan6927 12 วันที่ผ่านมา

    😢😢😢😢😢😢😢