Չգիտեինք՝ ուրախանանք, որ ողջ ենք մնացել, թե տխրենք, որ Արցախը հանձնվել է․ Նվեր Հովսեփյան

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ต.ค. 2024
  • Նվեր Հովսեփյանը ծնվել է 1994 թվականին Արցախի Ասկերան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 2012-ին զորակոչվել է բանակ, ծառայել «Մարտունի 2» զորամասում։ Պարտադիր զինվորական ծառայության վերջին ամիսներին Հայաստանում վերապատրաստվել է որպես պրոֆեսիոնալ սերժանտ ու զինվորական ծառայության անցել Ասկերանի զորամասում։ Մինչ 44-օրյա պատերազմը իրականացնում էր զորամասի վաշտի ավագի պարտականությունները, պատերազմի օրերին նշանակվեց դասակի հրամանատար, պատերազմից հետո՝ Վաշտի հրամանատար։ 44-օրյային կռվել է հիմնականում Ակնայում, իսկ 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես ինքն է ասում, բախտ է վիճակվել կռվել Մոնթեի տարածքում, պաշտպանել Մարտունու Նոր Շենից հարավ ընկած հատվածը։ «Մոնթեի պատիվը մինչև վերջ պահել ենք»,-ասում է Նվերը, որը, ի պատիվ սիրելի հերոսի, իր որդուն Մոնթեի անունով է անվանակոչել։ Երեք զոհ ու չորս վիրավոր է տվել վաշտը, պատրաստ էին շարունակելու պայքարը, բայց ամեն ինչ արդեն վերջացած էր։
    Մարտունիում զենքը հանձնելուց հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ են տեղափոխվել։ «Չգիտեինք՝ ուրախանանք, որ ողջ ենք մնացել, թե տխրենք, որ Արցախը հանձնվել է»,-ասում է Նվերը։ Արցախից հեռանալու ճանապարհին պարզվեց, որ դժոխքը դեռ չի ավարտվել։ Բենզինի հայտնի պայթյունի զոհ դարձան Նվերի քրոջ ամուսինն ու կնոջ երկու եղբայրները, որոնց հետ միասին էին ուղևորվում դեպի Հայաստան։ Նվերի ընտանիքն ապրում է Երևանում, նախկին զինվորականը չի աշխատում։ Առհասարակ, ծանր ժամանակներ է ապրում, ինչպես հայրենիքը կորցրած յուրաքանչյուր հայ, բայց չի հուսահատվում։ Ավելին, վստահ է, որ դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, որոնք միմյանց օգնելով է, որ կարողանալու են առաջ շարժվել։

ความคิดเห็น • 14

  • @ШушанШушаник-э4н
    @ШушанШушаник-э4н 3 หลายเดือนก่อน +3

    Հազար ափսոս տղաներին, որ կռվեցին ու զոհվեցին։🙏🙏🙏

  • @ЭллинаОвсепян
    @ЭллинаОвсепян 3 หลายเดือนก่อน +2

    Сколько всего видели, пережили, до последнего сражались за Родину.Горжусь тобой за твою смелость НВЕР брат, наш подарок от Бога.Не падай духом ❤

  • @lyovanikoghosyan7537
    @lyovanikoghosyan7537 3 หลายเดือนก่อน +5

    Ապրես տղաս ❤💙🧡

    • @anahitabgaryan5657
      @anahitabgaryan5657 3 หลายเดือนก่อน

      ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @ШамильАпресян
    @ШамильАпресян 3 หลายเดือนก่อน +2

    🙏🙏🙏

  • @seyranharutyunyan6434
    @seyranharutyunyan6434 3 หลายเดือนก่อน +2

    👍👍👍👍👍👍

  • @mitel3115
    @mitel3115 3 หลายเดือนก่อน +2

    Низкий поклон вам и всем солдатам кто охраняет наши границы... Светлая память погибшим.

  • @АнушТатик
    @АнушТатик 3 หลายเดือนก่อน +1

    Կյանքիտ. մեռնեմ տղա ջան աստված ձեր ընտանիքին պահապան

  • @АллаАветисян-й8к
    @АллаАветисян-й8к 3 หลายเดือนก่อน +1

    Ով Արցախցուն կմեղադրի թող նրանից ավելի վատ օրի արժանանա

  • @АллаАветисян-й8к
    @АллаАветисян-й8к 3 หลายเดือนก่อน +2

    Դե երեվանցիք ասումեն Արցախցինները չեն կրվել թողել փախել են։կարողա մի ապուշը փախելա դա չի նշանակում որ սաղ փախել են։Արցախցին հերոսաբար մնացելա միչեվ վերջ ու կռիվա տվել