Վերածնունդ - Ա՜խ, հարի՛ֆ ենք, Կոկո. Ո՞րձ ենք ծնվել, թե՞ քած... Զուլո. (Թատրոնի մասին)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ต.ค. 2024
  • Վերածնունդ - Սամվել Զուլոյան
    Միացե՛ք իմ պատրեոնին և աջակցե՛ք իմ նախաձեռնություններին / taronglak
    Միացե ՛ք իմ տելեգրամյան ալիքին t.me/glaktaron
    Միացե՛ք իմ Թվիթերին / sargsyan48779
    Միացե՛ք իմ ֆլիկերյան էջին www.flickr.com...
    Բաժանորդագրվե՛ք իմ յութուբյան ալիքին

ความคิดเห็น • 22

  • @TaronGlak
    @TaronGlak  6 หลายเดือนก่อน +5

    Միացե՛ք իմ պատրեոնին և աջակցե՛ք իմ նախաձեռնություններին www.patreon.com/taronglak/membership

    • @allaaslanyan
      @allaaslanyan 6 หลายเดือนก่อน +1

      տղա ջան,կոկոների ճանկերում են բոլոր էջերս,բանաստեղծությունը,այն էլ' Զուլոյի,միայն ընթերցելու համար չէ,նաեւ' հասկանալու,այդ վիճակում արդեն 27 տարի է,ես եմ+**12 հա,այդ եւ շատ բանաստեղծություններ,մեր քառյակի մեջ է խմորվել,ամեն դեպքում' ապրես։+**12Այսօր ամեն դրոշակակիր իր ձեռքինի իմաստը չգիտի

  • @silvaaleksanyan6107
    @silvaaleksanyan6107 6 หลายเดือนก่อน +13

    Թրիքին հաջողվեց մեր գյուղերի անունները փոխել ,բայց մենք 100 տարի հայկական անունները թողած թրիքի դրած անունն ենք օգտագործում,
    Ամոթ մեզ

  • @hasmikharutyunyan2499
    @hasmikharutyunyan2499 6 หลายเดือนก่อน +11

    Վերածնունդ չէ՞ արդյոք,երբ ծնվում են մեր մեջ Զուլոյան կամ`Գլակ...🙏💥🕊🥀🇦🇲

  • @HOVJAN100
    @HOVJAN100 6 หลายเดือนก่อน +8

    👍👍👍👍👍

  • @susannaghazaryan9147
    @susannaghazaryan9147 6 หลายเดือนก่อน +8

    Մեր անկրկնելի Զուլոն։❤

  • @arakurtanski1670
    @arakurtanski1670 6 หลายเดือนก่อน +8

    Զուլոն իմ լավ հարևանն էր վարձով տանը։Ես համոզված եմ, կգա ժամանակը և նա կգնահատվի հավուր պատշածի։Նա մեծություն էր իր հասարակ,համեստ պահվածքով և այդպիսին է,իր հանճարեղ գրվածքներով։

  • @СусаннаАвалян-у2щ
    @СусаннаАвалян-у2щ 6 หลายเดือนก่อน +5

    Շնորհակալություն

  • @emmaminasyan6678
    @emmaminasyan6678 3 หลายเดือนก่อน +3

    Ապրես խելացի որդիս❤❤❤

  • @alvardishkhanyan3180
    @alvardishkhanyan3180 3 หลายเดือนก่อน +1

    👏👏👏👏👏👍👍👍👍🌹

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 6 หลายเดือนก่อน +3

    Աննման էր...

  • @NareLusinyan
    @NareLusinyan 4 หลายเดือนก่อน +1

    Իմ տունը իմ ընկերության համար գրական հենց նոր գրված ձեռագրերի, բանավեճերի, ընդունել չնդունելու համար' ընկերներս էին վերնատուն համարում։Այնքան ենք պատռել,երեւի' ամենալավերը,եփվեցինք նույն թավայում,հիմա' գնա մեռի արի սիրեմն է,ինձ տխուր ժպիտն է Մնում...,չհաշված,Սեւակի ասելով' բայց կորուստն է,որ հաշվում եմ գտածում,ներկա' անտունությունս😂

  • @NareLusinyan
    @NareLusinyan หลายเดือนก่อน

    Որձաքած եք ծնվել,կոկո,
    Որ նայես' Չիկո եք,Չիկո..😅Ալա Ասլանյան

  • @rimaabovyan7342
    @rimaabovyan7342 6 หลายเดือนก่อน +1

    Բարև,ես Ռիման եմ,Զուլոի ընտանիքի ընկերը,եթե կարելի է ձեր մասին։

  • @silvaaleksanyan6107
    @silvaaleksanyan6107 6 หลายเดือนก่อน +3

    Շարունակում եք անուն ազգանուն փոխել օտարամոլներ ԹՈւՄԱՆՅաՆը ինչու չփոխեց

    • @NareLusinyan
      @NareLusinyan 4 หลายเดือนก่อน

      Գրական ծածկանունը' Սեւակ եւ այլն,ամենքիդ քիմքի բանը չէ։

  • @allaaslanyan
    @allaaslanyan 6 หลายเดือนก่อน +2

    ապրես տղա,գնա մեռի արի սիրեմը դեռ աշխատում է, քանի դեռ որձաքածերից ունեք,մեզանից' կեդանության օրոք երբեք չեք ունենա...+**12 ՀՈՒՆԻՍԻ15 Ի ՃԵՐՄԱԿ ԱՆՓՈՒՇ ՎԱՐԴԻՑ

  • @MHH-xt1kv
    @MHH-xt1kv 3 หลายเดือนก่อน

    Տարոն ջան,որ խնդրեմ տեքստը չե°ք տեղադրի եղբայր:

    • @TaronGlak
      @TaronGlak  3 หลายเดือนก่อน +3

      Զանգերի տեղ գանգերն են լոկ գուժում, որ կամ,
      Որ թաղվողը մեռյալ չէ այլ օրվա դին.
      Եվ պատերի ներսում ես չեմ ջարդի ափն իմ որպես ողորմաթաս
      Եվ չեմ ասի, թե ինձ ժամացույցի սլաքները երկու թրատեցին…
      Ու ափիս մեջ մեռնող մի մանուկ է նվվում…
      Պահը՝ սերը միակ, բաց թողեցի, թռավ:
      Եվ պտուղը մահու և պտուղը կենաց
      Վերուվար են անում տիեզերական բկում…
      Եվ իմ պարզած ձեռքը՝ կարծելով, թե բարևելու համար է լոկ,
      Իմ բարեկամ ԿՈ-ԿՈՐ-ԴԻ-ԼՈՍԸ կերավ,
      Հիմա արտասվելով ետ է թքում:
      Չէ՛, այսպես լավ է շատ , իմ բարեկամ Կոկո,
      Մեկը պետք է, որ իմ գլուխն առնի, փախչի,
      Տանի այնտեղ, որտեղ գլուխս չեմ դրել,
      Տանի սկիզբ տանող միակ արահետով,
      Իմ բարեկամ Կոկո, գլուխս քեզ նվեր:
      Ծառը ինձ է նայում արմատներով շրջված,
      Իսկ սաղարթը հողում անհույս ճոճվում է խեղճ,
      Ձայնը նրա հիվանդ իմ ականջախեցում մարգարիտ է ճերմակ,
      Որ մնալու է հար խորքում ընկած:
      Բա՜, սիրելի Կոկո,
      Ո՞վ է տեսել այսքան տխմարիկ վերջ…
      Հեռատեսի միջից մի հայացք է կպչուն՝
      Համոզում է, լիզում գայթակղախայծ լեզվով:
      Մեղավորը միշտ էլ մեղք է ամեն ինչում,
      Ամեն ինչում պետք է ապաշխարել ՊՆՉՈՎ…
      Իմ բարեկամ Կոկո, մռութս քեզ նվեր:
      Վաղը մեկ է՝ պետք է աղավաղեն քացով…
      Հեռատեսի միջից մինչև կոյուղիներ՝
      Առնետներ են վխտում ու փիսոներ հաչող…
      Զանգակների տեղակ՝ զրնգում են գանգեր,
      Ու համերաշխ խոսում միևնույն լեզվով,
      Ահազանգում դարձյալ, որ դեռ մեկին պարտք ես,
      Եվ ապուրը վաղվա պիտի եփեն քեզնով:
      Իսկ եթե ոչ՝ հենց քո սրտից քամված՝
      Քո դռան դեմ ընկած փալասի տեղ՝
      Կտրորեն երազդ ու հույսդ մեռած,
      Չես իմանա՝ ով է տունդ մտել…
      Ախ, դժվար է, Կոկո, երբ չես կարող խաբվել:
      Երբ սրտիդ մեջ խրված մի ժանգոտած քորոց
      Հա ծակում է, ծակում ու դառնում խոց
      Ու փողոցի լեզվով քեզ հասկացնում. Ապե՛,
      Գլուխդ պինդ պահի, մարմինդ ողջ:
      Ա՜խ, հարի՛ֆ ենք, Կոկո, զույգ, թե կենտ ենք ծնվել.
      Զույգ, թե կենտի հարցը մնում է բաց…
      Եզակին՝ ձու է, շատը՝ ձվեր…
      Ինձ ճիշտն ասա, Կոկո՛, ո՞րձ ենք ծնվել, թե՞ քած:

    • @MHH-xt1kv
      @MHH-xt1kv 3 หลายเดือนก่อน +1

      @@TaronGlak Կեցցե'ս Տարոն ջան:Շնորհակալ եմ եղբայր: