#Տինիտուս
ฝัง
- เผยแพร่เมื่อ 6 ก.พ. 2025
- Նախորդ տեսանյութում մենք ընդհանուր առմամբ խոսեցինք տինիտուսի մասին։ Այսօր կդիտարկենք ականջներում աղմուկը մեղմելու կամ տինիտուսին հարմարվելու կարևոր թերապևտիկ միջոցներից մեկը՝ երաժշտական ռելաքսացիան։ Այն արդյունավետ կիրառվում է ողջ Եվրոպայով մեկ, տինիտուսի կառավարման ոլորտում վերականգնողական ծրագրեր առաջարկող գրեթե բոլոր կլինիկաներում, և ես նպատակահարմար գտա այն հասանելի դարձնել նաև այստեղ։
Երաժշտական #ռելաքսացիան կարող է մեզ օգնել թուլանալ և հաճելի ձայնային միջավայր ստեղծել, ինչը սովորաբար մեղմում է տինիտուսի բարձրության աստիճանը կամ այն ամբողջովին անէացնում մեր լսողական ընկալումներում։
Նկատի ունեցեք սակայն, որ սա տինիտուսի բուժում չէ, այլ թերապևտիկ գործընթացում ներառված առանձին բաղադրիչ։
Դե, եկեք սկսենք։ Հնարավորության դեպքում՝ կրեք Ձեր ականջակալները։ Գտեք Ձեզ համար առավելագույնս հանգիստ մի միջավայր, որտեղ Դուք Ձեզ ազատ կզգաք, տեղավորվեք հարմարավետ մի դիրքում՝ նստած կամ պառկած, փակեք աջքերը և կենտրոնացրեք ուշադրությունը երաժշտության վրա։
🌐 Ինձ կարող եք աջակցել Patreon- ում։ www.patreon.co...
🌐 Website: psyguard.me/hy...
🌐 services.hilfm...
✉️ email: psycheresearch911@gmail.com
Facebook: / ashottorosyan81
Instagram: @Ekzhuman
/ ashottorosyan3
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
😊 Իմ մասին
Ես Աշոտ Թորոսյանն եմ, հոգեբան, աշխատում եմ Գերմանիայի վերականգնողական կլինիկաներից մեկում և իրականացնում եմ առցանց հոգեբանական խորհրդատվություն և թերապիա: Այստեղ Դուք կգտնեք օգտակար նյութեր՝ նվիրված հոգեկան առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ինքնակատարելագործմանը, անհատական արդյունավետության բարձրացմանը, միջանձնային հարաբերություններին (ընտանեկան, անձնական, գործնական), անհատ-հասարակություն հարաբերություններին (հասարակական կարծիք, ճնշում, վարքի նորմեր, անկախություն սոցիալ-մշակութային միջավայրից), ինչպես նաև կրոնի հոգեբանությանն առնչվող թեմաներին:
Աշոտ ջան ես վերջապես գտա ինչ ինձ պետք էր օրհնի Աստված քեզ🎉❤
Ձեզ նույնպես: Անչափ շնորհակալ եմ😊
Спасибо доктор за ваш труд
Աշոտ ջան ես ունեմ ներքին ականջի նեվրիդ, վատ եմ լսում,և աղմուկ,կբուժվեն արդյոք❤
Աղմուկը հնարավոր է պահպանվի, բայց տինիտուսի մասով կա հոգեբանական օգնության հնարավորությունը։ Լսողության սարքը նույնպես կարող է մեղմել աղմկուկը
Барев дез инд мот аканжнерум чэ лсум эм глхис цах кохмиц кам ужех кам цацр
Очень.хотела что вы рассказывали о неврозе и панический атак
Да, конечно. Скоро создам видео на эту тему. Спасибо!
Shnorhakalutyn shat em xndrum ogneq azatvel ais tanjox vichakic
@@gayaneyeremyan1149 նկատի ունեք խուճապային գրոհնե՞րը:
Իրականում ես,գտա ձեզ այսպես սկսեմ,ամուսինս 40տարի էինչ բողոքում է,այս անտանելի վիճակից, սկզբնական շրջանում,Մայրապետյանի ականջի բուժումնրից հետո,մի փոքր թեթևացվեց ,ու մի քիչ տանելի եղավ ,ասեմ որ խշշոցի հետ զուգահեռ ջրային արտահոսք էլ ուներ,բազմիցս հետևողական ստուգումներից ոչինչ չի ստացվել ,կատարեցինք անալիզ ցանքպս դրեցին ստացանք արդյունքում ,որոշակի բուժում ,եղավ բորբոքային պրոցեսները ներծծվեց,օջախն չորացավ ,սակայն մինչ օրս խշշոցն այդպես էլ մնում է,,,խրոնիկական դարձած անտանելի նեվրոտիկ պահերն անգամ ինձ հունից հանում են ,մտածում էի տարիքային շրջան է կանցնի բայց ավաղ ավելի է խորանում ու ստրեսային պահերի առաջև կանգնեցնում ,,խնդրում եմ ,,առաջարկել բուժում ,եթե հնարավոր է ,նախապես շնորհակալություն ՁԵԶ,,,,
Հարգելի բժիշկ իմ ձախ ականջռւմ քրոնիկ տինիտռւս է, առաջին խշոցի նման ինչ խորհուրդ կտաք անել դրա հետ մեկտեղ գլռւխս է ցավում
Եթե Գերմանիայում եք բնակվում, փորձեք ընտանեկան բժշկի օգնությամբ վերականգնողական միջոցառման մասնակցել։ (Tinnitus-Reha). Իրենք օգնում են դիմումները կազմել։
@@AshotTorosyan Շնորհակալ եմ Աշոտ ջան
Բարի լույս բժիշկջան.Շատ եմ գրել Ձեզ խնդրում եմ լսել Ձերխորհուրդները .82_տարեկան եմ,ապրում եմՎալենսիաում ունեմ ականջներիս,գլխիսմեջ ամբողջ օրը երաժշտություն,աղմուկ,երբեմն խոսակցություննեը.5_ամիս է .հիմա սկսվել է մոտս գլխապտույտ , հավասարակշռությունս կորելէ.Շատ բժիշկների եմ դիմել.Խմում եմ cerk., Tinitan ոչմի տարբերություբ գնալով վիճակս վատանուն էԽնդրում աղաչում են օգնեք ինձ .Գրեք Ձեր հ.համարը կապնվեմ լսեմ խորհուրդներտ.Աղաչանքով սպ եմ Շնորհակալ եմ.
Dr jan im akanji tinituse ahavor e #5me
Slzbis vor suys tvesik ay etpes e
Lso utyums lsum em bays anhaskanali
Petqa yeresr tesnem vor haskanam inchpes karox eq inz ognel
Xndrum em patasxaneq
Ես չհասկացա Ձեզ։ Նկատի ունեք, լսողության խնդիր ունե՞ք։ Տինիտուսի հաջող կառավարման համար անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն, թերապիա։ Յուրաքանչյուրի մոտ տինիտուսն անհատական է։ psyguard.me/hy-AM/TherapistIndividual/1372/Ashot-Torosyan
Իսկ? ինչպես է կոչվում գիշեր ցերեկ չդադարող երաժշտությունը գլխի մեջ, ականջանալ կրելուց հետո առաջացավ
Բարև Ձեզ, ինչ երաժշտություն
Շատ տարբեջ երաժշտություն
Voulez vous me dir On peut écouter en anglais ou en français merci