Այսօր Բաքվին բնորոշ են անզիջուն ու կոշտ դիրքորոշումներ Երևանի հետ հարաբերություններում. վերլուծաբան
ฝัง
- เผยแพร่เมื่อ 8 ก.พ. 2025
- Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են Հայաստանի ու Ադրբեջանին միջև հնարավոր էսկալացիայի հավանականությունը: Այս հարցում փորձագետները տարակարծիք են, իսկ Հայաստանի հետախուզության ծառայության գնահատականով` լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը մեծ չէ: Չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունները շարունակոմ են ահազանգել Բաքվի քաղաքականույան մասին:
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը օրերս հրապարակված իր «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում բարձր չի գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը 2025 թվականին:
Միևնույն ժամանակ, ըստ հետախուզական գերատեսչության, «պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի»:
Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը օրերս քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն` հունվարի 23-ին Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
Armenia Azerbaijan escalation military
Կռացած անձանց թշնամությունը ուղղված է ո'չ թե իրենց թշնամիների դեմ այլ կողքին կանգնած մնացածների դեմ ։