Անիրական մի պատկեր Վաղուց արդեն կար քո գլխում Ուրիշ չափման աշխարհից էր նա Ես այդպես էլ չդարձա նրա պես Հարթությունները մեր չեն հատվել Քո պատմության մեջ ես չկամ Իմ պատմության մեջ դու չկաս Իսկ ու՞մն է այս հիշողությունը Արդյո՞ք տիեզերքն էր մեղավորը Թե անամպ երկինքը նոր երկրի Կամ էլ պակասն անտառների Ու կարոտը հարազատ ճահճի Պարադոքս է սա համամարդկային Կամ ցավ մարդկային անբացատրելի Միշտ ձգտել վերև, ձգվել դեպի արև Բայց չտեսնել երբեք այն ինչ ունենք Պարադոքս է սա համամարդկային Կամ ցավ մարդկային անբացատրելի Միշտ ձգտել վերև, ձգվել դեպի արև Չհասնել երբեք, մնալ կես ճանապարհին
Անիրական մի պատկեր
Վաղուց արդեն կար քո գլխում
Ուրիշ չափման աշխարհից էր նա
Ես այդպես էլ չդարձա նրա պես
Հարթությունները մեր չեն հատվել
Քո պատմության մեջ ես չկամ
Իմ պատմության մեջ դու չկաս
Իսկ ու՞մն է այս հիշողությունը
Արդյո՞ք տիեզերքն էր մեղավորը
Թե անամպ երկինքը նոր երկրի
Կամ էլ պակասն անտառների
Ու կարոտը հարազատ ճահճի
Պարադոքս է սա համամարդկային
Կամ ցավ մարդկային անբացատրելի
Միշտ ձգտել վերև, ձգվել դեպի արև
Բայց չտեսնել երբեք այն ինչ ունենք
Պարադոքս է սա համամարդկային
Կամ ցավ մարդկային անբացատրելի
Միշտ ձգտել վերև, ձգվել դեպի արև
Չհասնել երբեք,
մնալ կես ճանապարհին