Դավիթ Հակոբյան \ Արմեն Մարգարյան ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
ฝัง
- เผยแพร่เมื่อ 10 ก.พ. 2025
- Հեղինակ` Պետրոս Հոկտանյան
Կարդում են ՀՀ վաստակավոր արտիստներ`
Դավիթ Հակոբյանը և Արմեն Մարգարյանը
Կոմպոզիտոր` Ներսես Կիրակոսյան
Created at Life 12 Records
PH Production
#DavidHakobyan #ArmenMargaryan #Poezia #Armenia
Խրամատներում գարուն է դարձյալ 🕊💔
Հիանալի ընթերցում, հոգու հանգստություն եք պարգևում ապրեք բոլորդ!!!
Հողն արյուն է կլանում կրակոցներից էժան,
Համազարկից այս դաժան հողն արյուն է կլանում:
Տղե՜րք ու՞ր եք սլանում, հերոսանում ամեն ժամ:
Հողն արյուն է կլանում կրակոցներից էժան:
Ամպեր են սողում իմ ոտքերի տակ, երբ սկսում եմ կորուստներ հաշվել:
Երբ չեմ կամենում ցավիս հետ հաշտվել, ամպեր են սողում իմ ոտքերի տակ
Հե՜յ, ու՞ր ես կորել, մահվան հպատակ,
Արի ինձ օգնիր հուշերն իմ մաշկել։
Ամպեր են սողում իմ ոտքերի տակ, երբ սկսում եմ կորուստներ հաշվել։
Խրամատներում գարուն է դարձյալ, ծառեր են ծաղկում նոյեմբեր ամսին։
Ախ, զինվորի մայր, գիտցիր այս մասին՝
Խրամատներում գարուն է դարձյալ։
Թեկուզ այս ցավդ կտանեմ անցյալ, որ վաղվա օրդ ժպիտով սկսվի։
Խրամատներում գարուն է դարձյալ, ծառեր են ծաղկում նոյեմբեր ամսին։
Մասյաց ձյուներ եմ ձեզ բերել, տղերք, ու իմ հայապաշտ Սուրբ Մոր աղոտքը:
Մոռացեք մի պահ այս նոր դժողքը՝
Մասյաց ձյուներ եմ ձեզ բերել, տղերք։
Շուտով կհնչի հաղթական մի երգ, թուրքից չի մնա անգամ իր շողքը։
Մասյաց ձյուներ եմ ձեզ բերել, տղերք, ու իմ հայապաշտ Սուրբ Մոր աղոտքը։
Սրբերով լիքն է Հայոց երկինքը, աղոթք է կաթում Երկրի ընդերքից:
Ողորմած իմ Տեր, հաղթանակ տուր ինձ։
Սրբերով լիքն է Հայոց երկինքը:
Թող հողն Արցախի առնեմ իմ գիրկը, հորովել երգեմ, մանկանամ նորից…
Սրբերով լիքն է Հայոց երկինքը, աղոթք է կաթում Երկրի ընդերքից:
Այսօր սահմանին կրակոց չկա, լռեց թշնամու փամփուշտը վերջին:
Ժպտուն է դարձյալ մեր բակի կեչին, Այսօր սահմանին կրակոց չկա:
Իմ Արցախ աշխարհ, Բարձրյալը վկա՝ կուզեմ խոնարհվել քո ամեն քաջին։
Այսօր սահմանին կրակոց չկա, լռեց թշնամու փամփուշտը վերջին։
Հիանում եմ ասմունքողներով,հիանում եմ։Բայց սիրտս տակնուվրա եղավ ցավից ու անզորությունից😢, ես չէի ուզում էդ սրբերը լցնեին մեր երկինքը😭, ես ուզում էի երկրում տեսնեի նրանց
Առաջին իսկ բառից,արցունքներս չկարողացա պահել…
Աստված ջան,դիմանալու չի
Շնորհակալություն Ձեզանից,սիրտս մղկտում է անմահացած զինվորների համար
Աստվաց 🙏🏻Իւղճա🙏🏻փրկիր Հայաստան աշիւարհտ🙏🏻Դժոիւքից սատանաները հայտնվել են մեր սուրբ հողի վրա🥲🥲🥲ու կործանման են տանում🥲փրկիր🙏🏻🙏🏻🙏🏻Շնորհակալ եմ մեր շնորհաշատ մեծարգո Դերասաններին հոգեցունց տրիոլետները մեզ նվիրելու համար🥰👏🏻👏🏻👏🏻
Երկուսն էլ հրաշք դերասաններ են... 😎😍❤️
Սիրում եմ նրանց խաղը։
Աստված իմ դու պատժես մեր ներքին թշնամիներին,ազատվենք հրեշներից
Շնհակալություն...😢
👌🏼👍🏼
Տեր աստված կարոտեմ իմ երկրին տուր ինձ իմ երկիր🇦🇲 իմ հայ զինվորին միտար քեզմոտ թող մնա երգիր մեր շենացնի հավերժ 🙏🏻
Հոգիս ալեկոծումից խաղաղվում է մեղրածոր ձայնի ազդեցությունից։ Ակամայից այնքան հարազատ է ու ծանոթ այս ելեւէջների շարունակությամբ ապրող հոգին։ Շնորհակալ եմ որ կաս այդպիսին, շնորհակալ եմ։
😢😢😢😢Ախ Ախ
Իմ Հայ Ազգ ...
Վերածնվիր !2023 -ին
Սրբերը լիքնն են Հայոց երկինքը
դիմանալու չիիիի...
Շնչարգելության մասին այսքան թեթևաշու՞նչ ասել... Վարպետությունը դա է։ Ցավդ թեթևասահ է տանում, որ ավելորդ ծանրություն չզգաս։
Երկու հզոր ձայներ այնպես մատուցեցին գեղեցիկ Հոկտանյական տողերը,որ հուզված եմ շատ😔🙏🙏շնորհակալ եմ ձեզ
Հիյանում ու սաստիկ ցավ եմ ապրում։❤
Ամենայն Հայոց Հոկտանյան👋👋👋🙏🙏🙏
Как мне нравятся оба актёра, а про голос молчу💕💕💕💕💕
Սրբերով լիքն է Հայոց երկինքը...😔😔😔😔 էսինչեր տեսանք...😢😢😢😢🕊🕊🕊🕊
Տղերքին դավում են ամեն պահ ու ժամ...+
Ինչքան էլ լավ ապրենք 😢😢😢էլ չկա երջանկություն 😢😢😢 ապրում ենք մեր անմեղ երեխեքի արյան գնով..քոռանամ ես ինչի?
🙏😭
🥺🥺
🙏🏽👏🏼😘❤️
😢😢😢🙏🙏🙏
👍👍👍
Էս ինչ արդիականա😢։Ամեն օր լսում եմ ու ելքը չեմ գտնում։Ուրա ճանապարհը, ոնց օգնեմ հայրենիքիս, ինչ անեմ նրա վաղվա օրվա համար, չգիտեմ😭😭սիրտս պայթումա
💪🏿
🙏🙏🙏🙏👍👍👍👍
👊👊👊👊👊👊👊👊👊👊
🙏
❤❤❤💋❤❤❤
🥺🥺🥺❤️🙏🙏🙏😔🥀🥀🥀
😢😢😢😢😢😢😢😢
😪😪😪🙏🙏🙏❤❤❤
Արցախը կրակ ու նզովք է ուղարրկում ոչխարներին իրեն շրջապատած
Кандецир нерсс