Ժիրայր Լիպարիտյան, «Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտության երկու ժամանակները»
ฝัง
- เผยแพร่เมื่อ 9 ก.พ. 2025
- Ժիրայր Լիպարիտյանի «Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտության երկու ժամանակները» զեկուցումը՝ «Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» միջազգային գիտաժողովի «Պատմություն և քաղաքականություն. ստալինյան ժառանգությունից անդին» նիստին։
«Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» միջազգային գիտաժողովը տարբեր դիտանկյուններից քննում է արդի պետականության ընկալումներն ու դրանց պատմական փոխակերպումները՝ կենտրոնանալով հայերի փորձառության վրա, բայց միաժամանակ բացահայտելով այդ փորձառությունը միջազգային համատեքստում։ Ի՞նչ բաղձանքներ են ընկած պետություն կառուցելու՝ քաղաքական ըմբռնումների հիմքում, քաղաքական մտքի ի՞նչ ավանդույթի ծնունդ են դրանք։ Ի՞նչ տեսք է ստանում պետությունն այս բաղձանքների իրականացման ճանապարհին։ Ինչքանո՞վ են այս բաղձանքները տեղ գտնում ժողովրդի ամենօրյա ապրվող կյանքում։ Պետության գաղափարի և այդ գաղափարի տակ տրոփող իրականության միջև լարումներն ու հակասություններն են կազմում գիտաժողովի հետազոտական առանցքը։
Գիտաժողովն ամփոփում է Հովհաննիսյան ինստիտուտի Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի շրջանակում 2023-2024 թվականներին իրականացված «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» հետազոտական ծրագրի արդյունքները։ Գիտաժողովը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։
Գիտաժողովի ծրագիրը տե՛ս՝ modernities.am...
«Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» ծրագրի մասին տե՛ս՝ modernities.am...