Մխիթար Ներսեսյան «Արյան գինը»//Mxitar Nersesyan «Aryan giny»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 มิ.ย. 2024
  • Արյան գինը
    Ո՞րն էր գինը թափված արյան,
    Որ թափվել էր հայոց հողում,
    Սերունդները դեռ կպատմեն
    Մեր քաջերի սխրանքն անհուն։
    ...Բազում հարցեր անպատասխան,
    Արցունքոտված աչքեր բազում,
    Մեկը մյուսին հակասական
    Շահի ետևից են վազում։
    Բայց արյունով մեր տղերքի
    Հայոց հողին գծվեց սահման,
    Բացվեց ճամփա դեպի երկինք
    Պատեց աստղերով անսահման։
    Ու տանում էր ճամփան կյանքի,
    Կասկած չկար ոչ մի վայրկյան,
    Այնտեղ երբեք չկա կռիվ,
    Այնտեղ արյուն չկա անգամ։
    Այնտեղ կյանքն է երկնային,
    Չկա երբեք վիշտ ու ցավ,
    Չկա այնտեղ խեղդող կարոտ
    Չկա նաև ցավոտ անցյալ։
    Տղե՛րք, ապրեք այդտեղ խաղաղ
    Արժանի եք դրան դուք,
    Թող ուժ լինի ձեր մայրերին,
    Որ պատել են սևով մուգ։
    Մենք սպասեցինք, դուք չեկաք
    Հիմա դուք եք մեզ սպասում,
    Ավաղ այստեղ դուք էլ չկաք,
    Բայց կաք ամեն մեր երազում։
    Մեր սրտի մեջ ձեզ նվիրված
    Ծնվեց տողեր տխուր երգի,
    Այնտեղ դուք կաք ու ապրում եք
    Մահը անգամ դա չի հերքի։
    ...Այգիները կանաչել են,
    Ծառերն արդեն ելել բերքի,
    Կարծես նրանք էլ են սպասում
    Կռվից չեկած մեր տղերքին։
    Ինչքան սպասեն ձեզ անթառամ,
    Քանի գարուն կգա կանցնի,
    Բայց թե անցնեն թեկուզ դարեր
    Ձեր սխրանքը չի մոռացվի։
    Շատ հարցերի ընթացքի հետ
    Պատասխաններ կգտնվի,
    Բայց այս հարցը դարերի մեջ
    Դեռ շատ երկար կկրկնվի։
    Ո՞րն էր գինը թափված արյան,
    Որ թափվել էր հայոց հողում,
    Սերունդները դեռ կպատմեն
    Մեր քաջերի սխրանքն անհուն։

ความคิดเห็น • 3

  • @mxitarnersesyan
    @mxitarnersesyan  13 วันที่ผ่านมา +4

    Ո՞րն էր գինը թափված արյան...

  • @tigranabajyan7269
    @tigranabajyan7269 13 วันที่ผ่านมา +1

    Խոնհարումս

  • @user-ks7gk5ju2l
    @user-ks7gk5ju2l 13 วันที่ผ่านมา +1

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘😘👏👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
    АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН