Լեռնապատ / Лернапат / Lernapat

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 25 มี.ค. 2019
  • Լեռնապատ (նախկին անվանումները՝ Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թ. հոկտեմբերի 26-ին), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։
    Գյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։
    17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։
    1988 թ. երկրաշարժից գյուղը ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։

ความคิดเห็น •