Արշակունիներ. դամբարան ունեցող միակ հայկական արքայատոհմը:

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 11 พ.ย. 2022
  • Արշակունիների դամբարանը Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում է: Այստեղ ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով: Արշակունիների արքայատոհմը միակն է հայկական իրականության մեջ, որ դամբարան ունի: Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ 2-րդ արքան, 364թ.-ին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ արքաների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ հայ թագավորների ոսկորների հետ միասին Պարսկաստան կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։

ความคิดเห็น • 5

  • @terezahovhannisyan7281
    @terezahovhannisyan7281 ปีที่แล้ว +2

    Հաղորդավարուհին անասելի շքեղ է)) Սերգեյը հավես գույներ է տալիս: Շնորհակալություն նման կարևոր ինֆորմացիաները «շոշափելի» ձևաչափով ներկայացնելու համար

    • @Angie-pr3in
      @Angie-pr3in 7 หลายเดือนก่อน

      Ձեզ համար արքաների դամբարանն էր կարմիր, թե հաղորդավարուհու շքեղությունը? Տափակության երանգ է տալիս Սերգեյը, ուրիշ ոչինչ: