«ԿԵՍՕՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ» ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԻ ՀԵՏ I 30 ՀՈՒՆՎԱՐԻ, 2025

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 ก.พ. 2025
  • 1. Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, համաձայն որի՝ եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
    2. Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում բանաձև է ընդունվել, որում Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
    3. Անկարան ձգտում է առաջատար դեր խաղալ տարածաշրջանում կայունության և արդարության ապահովման գործում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսկ երկրի արտգործնախարար Ֆիդանը նշել է, որ Ասիական և եվրոպական մայրցամաքների միջև ամենահուսալի և տնտեսական երթուղին` Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է:
    #1inAM #1inTV #siranuyshpapyan
    Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211

ความคิดเห็น •