Պատերազմն Ուկրաինայում. ԱՄՆ-ը նոր ռազմավարություն է փնտրում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ส.ค. 2024
  • Փորձագետները քննարկում են ուկրաինական պատերազմի առնչությամբ ամերիկյան նոր ռազմավարության հնարավորությունը։
    Չնայած այն հանգամանքին, որ մերձավորարևելյան հակամարտությունը դուրս է մղել ուկրաինական թեման արևմտյան պարբերականների առաջին էջերից, սակայն ակնհայտ է, որ այս տարի ևս այն կմնա ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում:
    Հույսերը, որ ուկրաինական հաջող հակահարձակումը, կոշտ պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը, ի վերջո, կստիպեն Պուտինին փոխել իր հաշվարկները, կարծես, տեղի են տվել ավելի իրատեսական գնահատականների, որ հակամարտությունը կարող է տևել տարիներ:
    Կարնեգի հիմնադրամի փորձագետներն անդրադարձել են այս թեմային` փորձելով ուրվագծել ամերիկյան մոտեցումը ուկրաինական պատերազմում։
    Ի՞նչ իրավիճակ է ռազմադաշտում
    Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Դարա Մասիկոտը ճակատում իրավիճակն ամենևին էլ «փակուղային» չի համարում. «Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը [անցած տարվա] ուշ աշնանից, այն բանից հետո, երբ ուկրաինական հակահարձակումը հասել էր իր գագաթնակետին։ Երկու կողմն էլ բախվում են նույն խնդիրներին՝ փորձելով առաջ շարժվել. մշտական հսկողություն ներքո են անօդաչուների կողմից, հրթիռակոծվում են: Միևնույն ժամանակ, դժվարությունների են բախվում հարձակման համար անհրաժեշտ ուժերի կուտակման հարցում։ Պաշտպանությունում նրանք հավասարաչափ արդյունավետ են»...
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    / amerikayidzayn

ความคิดเห็น •