Ալիևը Պուտինին ապտակ տվեց, ասաց՝ դուք էլ եք ՀՀ-ի նման ֆաշիստական պետություն, նրանց դաշնակիցն եք
ฝัง
- เผยแพร่เมื่อ 25 ม.ค. 2025
- Տարածաշրջանային զարգացումների գագաթնակետը լինելու է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելը։ Իրանը հասկանում է, որ ՀՀ սահմանին՝ Մեղրի-Ագարակ հատվածում, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական և ռազմավարական դաշնակից Ադրբեջանի զինուժը կանգնեցվի, այդպիսով ՆԱՏՕ-ն է իր դեմ դուրս գալու։ Հունվարի 17-ին Մոսկվայում նախատեսված Իրանի և ՌԴ նախագահների հանդիպումը ու ստորագրվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարող է նվազեցնել պատերազմի հավանականությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ՀՀ և Ադրբեջան այցերին, Նահապետյանը նշեց, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, գնալով Բաքու, նախազգուշացրեց, որ չսխալվեն ու Սյունիքում գործողություն սկսեն, Իրանը կենաց-մահու կռիվ կտա, սխալվում են, եթե մտածում են, թե կարող են Իրանը մասնատել։
Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, որ «Հայաստանը երեսուն տարի ֆաշիստական պետություն է եղել», Նահապետյանը ընդգծեց դա ապտակ էր նաև Ռուսաստանին, քանի որ նրանք Հայաստանի հետ ռազմավարական, տնտեսական, քաղաքական լրջագույն պայմանագրեր են կնքել։
Բանախոսի համոզմամբ, ՌԴ-ն պետք է արձագանքի այս հայտարարություններին, քանի որ դա իրենց էր նաև ուղղված։ ՀՀ երեք նախագահները ևս պետք է հայտարարություն անեն այս առնչությամբ։
#ՀերմինեՄիքայելյան #24TV
#ՀայկՆահապետյան #Ալիևիսպառնալիքներ #իշխանությանարձագանք #ԵՄանդամակցությանհայտ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
/ 24news.am
/ 24newsarmenia
/ 24news.am
t.me/twentyfou...
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր