Ֆրունզ Արսենյան 2020 / Քրիստոս Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,180/Դու իմ միակ հույսն ես,187- Հոգևոր Երգեր

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 พ.ค. 2020
  • Երգ N180
    1. Քրիստո՜ս, ո՞վ չգիտե անունը Քո
    Մարդկանց մեջ, այս տխուր աշխարհում,
    Եկար ու զոհեցիր կյանքը Քո,
    Որ չմնանք խավարում։
    Քրիստո՜ս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,
    Քրիստո՜ս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,
    Քրիստո՜ս, Դու չես ուզում Քեզ անծանոթ
    Թողնել այստեղ ոչ մեկին։
    2. Ուղղի՛ր քո հայացքը դեպ Գողգոթա,
    Իմ եղբա՛յր, լռությամբ Նրան նայի՛ր,
    Այդ արյունը թափվեց Քեզ համար,
    Որ մենք լինենք երջանիկ։
    *********************************************
    Երգ N187
    1. Աստվա՛ծ իմ, Քեզ եմ սիրում, Դու գիտես՝
    Քեզ եմ միշտ ծառայել ուզում,
    Բայց ես մեծ կարիքով դիմում եմ Քեզ,
    Օգնի՛ր ինձ այս մեծ պայքարում։
    Դու իմ միակ հույսն ես,
    Իմ ուրախությունն ես,
    Դու` իմ Տեր ու Աստված,
    Միայն Դու և միայն Դու։
    Դու կյանքի աղբյուր ես,
    Դու ուժի աղբյուր ես,
    Դու` իմ Տեր ու Աստված,
    Միայն Դու Ես։
    2. Երբ փորձության մեջ ընկնեմ հանկարծ,
    Մեծ դժվարությունների մեջ,
    Տո՛ւր, որ Քեզ փառաբանեմ սրտանց
    Ամեն մի պարագայի մեջ։
    ▶️ www.youtube.co....
    🌐 / hogevor.erg
    ✉️ hogevor.erger@gmail.com
    🎤 Կատարող՝ Ֆրունզ Արսենյան 2020
    ©️ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ

ความคิดเห็น •